Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահը մեղադրվում է խարդախության համար

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Մարոզյանը Սվետլանա Թ.-ի խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով իրավաբանական օգնություն ցուցաբերելու, նրա քրոջ՝ Ծովինարի վերաբերյալ ՌԴ Սուրգութ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013 թվականի մարտից մինչև մայիս ամիսը մաս-մաս վերցրել ու հափշտակել է 4 հազար դոլար:

Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանում Խաչատուր Մարոզյանը մենակ էր: Նա հայտնեց, որ չի կարողացել նախաքննության ընթացքում իր շահերը պաշտպանած փաստաբանի հետ պայմանագիր կնքել, դրա համար պաշտպանը չի ներկայացել:

Խաչատուր Մարոզյանն ասաց, թե ներկա դրությամբ ինքը ոչ միայն վաստակ չունի, այլև անվճարունակ է և միջնորդում է, որ հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան ներգրավվի՝ իր պաշտպանությունն իրականացնելու համար:

Նախագահողի հարցին՝ մի՞թե այս պահին ամբաստանյալն աշխատանք չունի, Խ. Մարոզյանը պատասխանեց, որ ինքը հասարակական գործիչ է:

Հաջորդ դատական նիստին դատարանը կհրավիրի փաստաբանի, ով անվճար հիմունքներով իրավաբանական ծառայություն կմատուցի ամբաստանյալին՝ իրավական ու հոգեբանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ի նախագահին:

Մեր զրույցի ժամանակ Խաչատուր Մարոզյանը, ով նախաքննության սկզբից իրեն մեղավոր չի ճանաչել, ասաց, թե իր մեղավորությունը մեղադրանքի ոչ մի կետով ապացուցված չէ, ընդհակառակը, հարուցված քրեական գործով ապացուցվել է իր անմեղությունը:

«Առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր անհիմն է»,- ասաց ազատության մեջ գտնվող ամբաստանյալը: Նա ընդունում է, որ տուժողի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ որոշակի աշխատանք կատարելու համար, և իր ստանձնած պարտավորությունը «մաքուր ու սրբորեն» կատարել է:

Պարզապես, ըստ Մարոզյանի, իր ջանքերով ստացված տվյալները ձեռք չեն տվել պատվիրատուին, և նա բողոքել է:

Խաչատուր Մարոզյանն ընդունում է, որ տուժողից ստացել է 4 հազար դոլար: Դա, ըստ իրենց պայմանավորվածության, Երևան-Մոսկվա-Երևան թռչելու, այնտեղ քսան օր ապրելու գումարն է եղել: Ինքնաթիռի տոմսը գնել է հենց տուժող կողմը, Մարոզյանն իրապես մեկնել է Մոսկվա, այնտեղ մնացել է քսաներեք օր, կատարել է իր առաջ դրված խնդիրները՝ այնտեղից կապ է պահպանել Սուրգութում գտնվող լիազորված անձի հետ, ում միջոցով էլ ստացվել են տուժողի քրոջ ամուսնալուծության վերաբերյալ սուրգության դատարանի կայացրած վճռի հիմնավորումները:

Բոլոր փաստաթղթերը, ըստ Մարոզյանի, առկա են քրեական գործում, քննիչները հարցաքննել են անգամ հիշյալ լիազորված անձին: Պատվիրատուն դժգոհ է մնացել այն փաստաթղթերից, որոնք ստացվել են, դժգոհ է եղել իրական արդյունքից:

Մարոզյանն ասաց, թե պատվիրատուին ազնվորեն տեղեկացրել է, որ Մոսկվայում ապրել է իր բարեկամի տանը: Պատվիրատուն էլ պահանջել է, որ երկու հազար դոլարը վերադարձնի, եթե նա հյուրանոցում չի ապրել:

«Ես հասարակ մարդ եմ, իմ հակառակորդը կապիտալի ներկայացուցիչ է: Իսկ ո՞րն է փողի հինգերորդ ֆունկցիան՝ մարդուն ու նրա արժանապատվությունը ոչնչացնելը: Հիմա փորձում են ոչնչացնել ինձ ու իմ արժանապատվությունը…»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Խնդիրը վերաբերել է մեր շոու բիզնեսում հայտնի երգչուհիներից մեկի ծնողների ամուսնալուծությանը Սուրգութ քաղաքում: Իսկ տուժող կնոջ որդին, ըստ Մարոզյանի, Մոսկվայում մեծահարուստ է: Խոսքը հենց նրա կապիտալի մասին է:

Ըստ Մարոզյանի՝ ինքը հետաքրքրվել ու պարզել է, որ տուժողը ֆինանսական տարբեր խնդիրներ է ունեցել: Տուժողը տոկոսով գումարներ է տրամադրել քաղաքացիներին, երբեմն էլ իրեն է դիմել, թե՝ Մարոզյան, զանգիր այսինչին, նա պարտքը չի տալիս, քո հեղինակությունը մեծ է, կվախենա, կվճարի: Մարոզյանն էլ ի վերջո հրաժարվել է զանգել այդ կնոջ պարտապաններին՝ ասելով՝ դարձել եմ ձեր ընտանեկան փաստաբանը…

Մարոզյանն ընդունում է, որ հասարակական կազմակերպությունների մասին օրենքով ինքը չէր կարող պայմանագիր կնքել քաղաքացու հետ, նրան վճարովի ծառայություն մատուցել: Ինչպես նաև ինքը չուներ փաստաբանական ծառայություններ մատուցելու արտոնագիր: Բայց իրեն աշխատանք են պատվիրել, ինքը համաձայնության է եկել քաղաքացու հետ, լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունը, միայն թե ստացված փաստաթղթերը հօգուտ ամուսնալուծված կնոջ չեն եղել, նրա ամուսնու կողմից կատարված կեղծիք ի հայտ չի բերվել, և պատվիրատուն պահանջել է հետ տալ իր վճարած գումարը:

«Ես տասը տարի իրավական ոլորտի արատների մասին եմ բարձրաձայնել, կարող եմ ունենալ չուզողներ, թշնամիներ, ովքեր անհիմն բողոքը դարձրել են քրեական գործ հարուցելու պատճառ: Բայց ես ուղիղ ճանապարհով գնացող շիտակ մարդ եմ, ուզում եմ հավատալ, որ դատական համակարգը իր բարձրության վրա կգտնվի…»:

Ըստ Խաչատուր Մարոզյանի՝ այս քրեական գործը հարուցվել է 2014 թվականի մարտի 1-ին: Նախաքննության ընթացքում նա ապացուցել է իր անմեղությունը: Օգոստոսի 28-ին նրան հրավիրել են քննչական ու ասել են՝ Սուրգութից թղթերը ստացվել են, դուք ազնիվ մարդ եք, շնորհավորում ենք: Իսկ հաջորդ օրը հաստատել են մեղադրական եզրակացությունը:

«Սա սկզբունքային խնդիր է ինձ համար: Ես պայքարելու եմ իմ անմեղությունն ապացուցելու համար…»:

Խաչատուր Մարոզյանն ասաց, թե այդ սկզբունքային խնդիրն իրեն ստիպում է իր ազնիվ անունն ու կազմակերպության հեղինակությունը պաշտպանելու համար պայքարել մինչև վերջ:

«Այս քրեական գործը սովորույթների ընթացք է, այստեղ իրավաբանություն չկա: Ես զոհն եմ սովորույթների: Ես, որ նվիրվել եմ հասարակությանը և հասարակության վերքերին… Իմ հակառակորդը փողի ուժն է, բայց ես բարոյական ակունքներից եմ քայլում ու քայլելու եմ մինչև հաղթանակ…»:

Խաչատուր Մարոզյանն ասաց, որ պայքարում է նաև հանուն իր հրաշալի երեք զավակների, հանուն իր ազնիվ ընտանիքի, որն իր թիկունքին է: Իր արարքում խարդախության հանցակազմ չկա: Եվ անհիմն հարուցված քրեական գործի դատական քննությամբ ինքը պետք է ամեն բան անի՝ իր անմեղությունն ապացուցելու համար:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում