Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Իրանը և Ռուսաստանը մեծ հարևաններ են, բայց կարևորը փոքր հարևանի հետ խաղաղությունն է. Թոմ դե Վաալի խորհուրդը Բաքվին

Բրիտանացի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը հարցազրույց է ունեցել «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ, որը ներկայացնում են contact.az-ի թարգմանությամբ:

Ձեր վերջին հոդվածում Դուք նշեցիք, որ Ադրբեջանը մտադրություն չունի ինտեգրվել Արևմուտքի հետ: Ինչու՞ եք այդպես կարծում:

Եկեք համաձայնվենք, որ Ադրբեջանն արևմտյան երկիրն չէ: Սա մի երկիր է, որը գտնվում է Արևելքի և Արևմուտքի միջև, որտեղ կա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի պատմական ազդեցությունը:

Ադրբեջանն արևմտյան երկիր չէ, և դրանում ոչ մի վատ բան չկա: Խնդիրն այն է, որ Վաշինգտոնում որոշ լոբիստներ ցանկանում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանն իբր արևմտամետ պետություն է:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը կմերձենա Արևմուտքի հետ, բայց զարմանալիորեն Ադրբեջանը հակառակն է անում:

Այո՛, Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Պենտագոնի, արևմտյան նավթային ընկերությունների հետ: Միաժամանակ Բաքուն լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ:

Իշխանությունները ուժեղացրել են ճնշումները քաղաքացիական հասարակության, արևմյան ոչ կառավարական կազմակերպությունների՝ IREX-ի, NDI-ի դեմ: Ձերբակալվել են արևմտամետ ակտիվիստներ՝ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը, Իլգար Մամեդովը, Անար Մամեդլին և Ռաուֆ Միրկադիրովը:

Ադբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Freedom House –ի տնօրեն Դևիդ Քրամերը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության դեմ: Ի՞նչ եք կարծում այդ առումով:

Դա բավականին կոշտ դիրքորոշում է և առաջարկվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք բավականաչափ ծանր կշիռ ունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ:

Քրամերը, աշխատելով կառավարությունում, եղել է այն մարդկանցից, որոնք ակտիվ մասնակցել են Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում: Հարկ է նշել, որ այժմ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը շատ ավելի վատ է, քան Բելառուսում, և դա կարող է դիտվել որպես երկակի ստանդարտների կիրառում:

Կարծում եմ, որ կարևոր է նախագահ Ալիևի և Ադրբեջանի կառավարության հետ երկխոսություն պահպանել: Նրանց պետք է բացատրել, որ խոսքը վարչակարգի փոփոխության մասին չէ:

Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ անգամ Ռիչարդ Մորնինգսթարի նման բարեկամաբար տրամադրված մարդու արտահայտությունները ճիշտ չէին ընկալվում:

Պաշտոնական Բաքուն, փոխանակ այդ կոչերին ականջալուր լինելուն, ավելի շատ մարդկանց ձերբակալեց: Որոշակի պահի ԱՄՆ վարչակազը պետք է մտածի՝ ինչ միջոցներ կիրառել: Այստեղ կարող են ներառվել նաև պատժամիջոցներ: Իմ կարծիքով՝ մենք դեռ չենք հասել այդ կետին:

Որո՞նք են Ադրբեջանի կայունության հիմնական սպառնալիքները: Ներքի՞ն, արտաքի՞ն, թե՞՝ երկուսը միասին:

Ես Ադրբեջանի համար տեսնում եմ հիմնականում երկու ռիսկ: Չեմ կարծում, որ արտաքին ռիսկերը մեծ են: Ռուսաստանը և Իրանը խնդիր են: Բայց նրանցից ոչ մեկ չեն պատրաստվում ուղղակի ներխուժում իրականացնել Ադրբեջան: Նրանցից ոչ մեկ իշխանափոխություն չի ցանկանում: Նրանք նորմալ հարաբերություններ ունեն Իլհամ Ալիևի հետ:

Ռիսկերը երկուսն են: Առաջինը, քաղաքական դաշտում արմատականների հայտնվելն է և ընդդիմության մարգինալացումը: Բաց մնացած տեղը կզբաղեցնեն ջիհադիսնտերը, որոնք այժմ կռվում են Սիրիայում ու Իրաքում, ԴԱԻՇ-ի շարքերում: Եվ մի գեղեցիկ օր նրանք տուն կվերադառնան:

Երկրորդ սպառնալիքը Ղարաբաղյան պատերազմի վերսկսումն է: Շփման գծում մենք պարբերաբար տեսնում ենք փոքր բախումներ: Սադրանքներ կատարվում են երկու կողմերից էլ: Ծանր զենքի կիրառման պատճառով անգամ սահմանափակ պատերազմի դեպքում կարող են լինել զանգվածային կորուստներ:

Ի՞նչ խորհուրդ կտայիք Ադրբեջանի կառավարությանը:

Նրանք պետք է ուշադիր հետևեն Վաշինգտոնից եկող հայտարարություններին: Այնտեղ շահագրգռված չեն Բաքվում իշխանափոխությամբ, նրանք ցանկանում են Ադրբեջանը տեսնել բաց և ժողովրդավար:

Իրանը և Ռուսաստանը մեծ հարևաններ են: Սակայն եթե Ադրբեջանը ցանկանում է ավելի շատ անկախություն, ապա պետք է խաղաղության ձգտի փոքր հարևանի հետ:

Եթե Ադրբեջանը խաղաղություն ձեռք բերի փոխզիջումների հիման վրա, ապա դա նրան կդարձնի կարևորագույն միջանցք Արևելքի և Արևմուտքի միջև:

Իհարկե, փոխզիջման հասնելը հեշտ չէ: Սակայն հողերը հետ կվերադարձվեն , փախստականները տուն կվերադառնան: Այդպիսի արդյունքը կհզորացներ Ադրբեջանը:

Ի՞նչ նկատի ունեք փոխզիջում ասելով:

Փոխզիջումներ՝ բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանը ստանում է Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները՝ բացառությամբ Լաչինի նեղ միջանցքի:

Լեռնային Ղարաբաղի հայերին տրվում է ինքնակառավարման իրավունք: Տարածաշրջանի վերջնական կարգավիճակը անորոշ է մնում երկար ժամանակ և 20-30 տարի հետո հանրաքվե է անցկացվում: Այդ ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերություններ են կառուցում: Ադրբեջանը տնտեսական առումով առաջ է անցնում Հայաստանից:

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կարող է կիրառել «մեղմ ուժ»: Մարդիկ կվերադառնան հայրենի վայրեր: Կբարելավվի դրությունը անվտանգության ոլորտում: Կբարելավվի կյանքը:

Ադրբեջանը չի ստանա այն ամբողջը, ինչ ցանկանում է. օրինակ հազիվ թե Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը-խմբ.) բարձրացվի ադրբեջանական դրոշը: Բայց մնացած ամեն ինչ կլինի:

 

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում