Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Ըստ Աղվան Վարդանյանի՝ եռյակը խախտել է պայմանավորվածությունը

«Բոլորը հիշում են, որ մենք քառյակով ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու 12 կետերը: Նախկին մեր քննարկումների ժամանակ այս հարցը քննարկվել է, և մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումները կատարի, որպեսզի քառյակի նիստով մենք վերջնական միասնական փաստաթուղթ ունենանք: Մենք դիմեցինք մեր գործընկերներին, թե՝ օրերը մոտենում են, ունենք հստակ պայմանավորվածություն՝ ամփոփելու և վերջնական գնահատական տալու: Եվ պայմանավորվեցինք հոկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, քառյակով հանդիպելու և ձևակերպելու, համադրելու վերջնական եզրակացությունը: Պայմանավորվել էինք հանդիպել Դաշնակցություն խմբակցությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

Ինչպես հայտնի է, այսօր ոչ իշխանական եռյակի ուժերը հերթական նիստն են անցկացրել, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վաղը առավոտյան կտարածեն իշխանություններին ուղղված 12 կետերից բաղկացած պահանջների կատարման գնահատականը: Սակայն այդ գնահատականը լինելու է եռյակի անունից, և ՀՅԴ-ն դրան չի միանալու:

«Ցավոք, նախորդ օրը մեզ տեղեկացրին, թե քանի որ զբաղված են և չեն հասցնում, կողմնակից են գրավոր աշխատանքին: Մենք ձեզ փոխանցենք եռյակի կողմից կազմված փաստաթուղթը, ծանոթացեք, և եթե առաջարկություն ունեք, կխոսենք: Այս մասին ես խոսել եմ և «Ժառանգության» ներկայացուցչի, և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների և ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ»,- շարունակեց Ա. Վարդանյանը:

Արդյունքում եռյակի ուժերը ՀՅԴ-ին փոխանցել են իրենց ամփոփիչ տեքստը, ՀՅԴ-ն էլ իր հերթին է ինչ-որ տեքստ է ուղարկել՝ այդ երկուսը համադրելու համար: Հավանաբար արդեն եռյակում ՀՅԴ-ի տեքստի հետ համաձայնություն չի եղել, և այդ ուժերը որոշել են, որ 12 կետերի գնահատականը կհնչեցնեն իրենք՝ երեք ուժերով: Իսկ ինչո՞ւ եռյակը չի ընդունել ՀՅԴ-ի առաջարկները և ինչո՞ւ է վաղը այդ գնահատականներն հնչեցնելու առանց ՀՅԴ-ի կարծիքի: Ռ. Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այսօր նիստի ժամանակ քննարկել են այդ հարցը: «Եղան տարբեր մոտեցումներ, բայց վերջնական մոտեցումը, որ եռյակը ձևավորեց, այն էր, որ դա պետք է հնչեցվի եռյակի անունից»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում