Արնաշաղախ իսրայելցի զինվորականի նկարը Mavi Marmara նավի վրա տեղի ունեցած միջադեպի ժամանակ թուրքական «Տարվա ֆոտոնկար 2010» մրցանակաբաշխության ժամանակ դարձել է լավագույնը «Նորություններ» անվանակարգում:
Այն տպագրվել է Milliyet թերթում: Նկարում վիրավոր իսրայելցի զինվորին ձեռքերից բռնած տանում են երեք թուրք ուղևոր:
Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 31-ին Պաղեստինի Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերը ենթարկվել են իսրայելցիների զննությանը։ Այդ ժամանակ նավերից մեկի` Mavi Marmara-ի վրա տեղի է ունեցել բախում, որի հետևանքով զոհվել էին 9 հոգի, բոլորը` նավի ուղևորներ:
Նկարահանումն իրականացրել էր թուրք ֆոտոլրագրողը, որը կարողացել էր կրիչը պահել գրպաններից մեկում, ապա այն մեծ դժվարությամբ հանել Իսրայելից, քանի որ իսրայելցի իրավապահներն առգրավում էին միջադեպի հետ կապված բոլոր փաստական նյութերը: