Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ես եմ խնդրել, որ ինձ քննչական կոմիտե չտեղափոխեն. Գագիկ Համբարձումյան

Ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը նշանակվեց ոստիկանության պետի տեղակալ, որն իրականացնելու է Անձնագրային և վիզաների վարչության կուրացիան: Ոչ վաղ անցյալում այդ պաշտոնը վստահված էր Արթուր Օսիկյանին, որը նշանակվեց ՔԿ վարչության պետ: Ինչ վերաբերում է Գագիկ Համբարձումյանին, ապա տևական ժամանակ քննարկվում էր նրան քննչական կոմիտե տանել-չտանելու հարցը: Համբարձումյանն իր գործում գիտակ է համարվում, սակայն այս նոր պաշտոնում պետք է իրականացնի բոլորովին այլ գործառույթներ, քանի որ վճռական հարցում Վովա Գասպարյանն ու Աղվան Հովսեփյանն այդպես էլ համաձայնության չեկան: Աղվան Հովսեփյանն այդպիսով հնարավորություն չտվեց Գասպարյանին քննչական կոմիտեում ունենալ «իր մարդը»:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք արդեն ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանի հետ:

– Պարոն Համբարձումյան, անձնագրային և վիզաների վարչության կուրացիան էականորեն տարբերվում է Ձեր նախկին գործառույթից: Ինչպե՞ս եք գլուխ հանելու այս ոլորտից, Ձեզ համար դժվար չէ՞:

– Այո՛, իմ նոր գործառույթների մեջ մտնում են վիզաների վարչությունը և ոստիկանության ակադեմիան: Իհարկե, քանի որ ես համակարգում նոր չեմ և բոլոր ծառայությունների հետ ոչ միայն առնչություն եմ ունեցել, այլև շատ սերտ աշխատել եմ, ապա հիմա ինձ համար ավելի հեշտ է: Ինչ խոսք, հիմա առավել խորությամբ ծանոթանում եմ ոլորտներին՝ փորձելով ոչ միայն եղած վիճակը պահպանել, այլև մյուսների հետ միասին գտնել կատարելագործման, զարգացման, բարելավման ուղիներ:

– Ուզում եք ասել, որ ոլորտին ծանոթ եք, և Ձեզ համար դժվար չէ՞ ՕՎԻՐ-ի կուրացիան: Այս աշխատանքը բոլորովին այլ հմտություններ է պահանջում:

– Չէ՛, չեմ ասում՝ նախկինում այս ոլորտներում եմ եղել, բայց դրանք ոստիկանության համակարգի ստորաբաժանումներ են, և հնարավոր չէ երկարատև աշխատել համակարգում, քննչական ապարատում, ես նաև եղել եմ տարածքային ոստիկանապետ, որի կառուցվածքում եղել է անձնագրային բաժին: Այսինքն՝ ես, երկու անգամ լինելով ոստիկանության տարածքային բաժնի պետ, իմ ենթակայության տակ ունեցել եմ անձնագրային ապարատ և ղեկավարել եմ այն: Ինչ մնում է ակադեմիային, ապա այս 10-12 տարիների ընթացքում ես բազմիցս եղել եմ ընդունող հանձնաժողովի նախագահ, ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, դասավանդել եմ ակադեմիայում: Այնպես որ, այս պայմաններում ասել, որ ես եկել եմ անծանոթ ոլորտ՝ ճիշտ չի լինի:

– Այդ երկու ոլորտներն էլ՝ և՛ Ոստիկանության ակադեմիան, և՛ Անձնագրային և վիզաների վարչությունը, բավական խնդրահարույց ոլորտներ են կոռուպցիոն ռիսկերի առումով: Բացի այդ, նաև թերություններ շատ կան: Այդ ոլորտներում հատկապես կոռուպցիայի վերացման կամ գոնե նվազեցման համար ի՞նչ եք պատրաստվում անել:

– Դե գիտեք, թերությունների մեծ մասն աշխատանքային է, կարգապահական, թղթաբանական, որոնք կոռուպցիոն ռիսկերի հետ կապված չեն: Հիմա ես երկրորդ օրը եկել եմ աշխատանքի, ու եթե ձեզ հիմա ասեմ, որ բոլոր այդ խնդիրները կարգավորելու պատրաստի ծրագիրն ունեմ՝ կհավատա՞ք ինձ: Իհարկե, աստիճանաբար գործողությունների ծրագիր կկազմվի և պլանավորված դրանք կիրագործվեն: Դրա համար անհրաժեշտ է ավելի լիարժեք խորանալ, աշխատողների հետ ծանոթանալ, և ամեն ինչ աստիճանաբար հունի մեջ կընկնի:

– Ձեր նախորդը՝ Օսիկյանը, անձնագրային և վիզաների ոլորտում բարեփոխիչ էր համարվում: Հսկայական միջոցներ և ռեսուրսներ ծախսվեցին ոլորտի բարեփոխումների վրա, բայց վերջերս վարչությունն ապակենտրոնացվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխությանը, և արդյո՞ք այս մեխանիզմն ավելի արդյունավետ է:

– Այո՛, բարեփոխումները եղել են մեծ բովանդակությամբ և մեծ խորությամբ, որում Օսիկյանի դերը շատ մեծ է: Բայց չի կարելի համարել, որ այդ բարեփոխումները տապալվեցին: Դուք փորձեք դրանց նայել որպես հաջորդական քայլերից մեկը, աշխատանքի կարգավորման ավելի օպտիմալ եղանակ: Ես էլ արդեն իսկ կփորձեմ հասկանալ առավել օգտակարությունը: Եթե այլ կարծիք լինի, դա էլ կքննարկվի: Իմ մոտեցումն այնպիսին է, որ քանի դեռ որոշումն ընդունված չէ, կարելի է քննարկել ցանկացած տարբերակ: Բայց ընդունված որոշումից հետո բոլորի սուրբ պարտականությունն է ավելի արդյունավետ իրականացնել ընդունված որոշումը, ծրագիրը: Սրանից առաջ էլ անձնագրային բաժինները ենթարկվում էին ոստիկանության տարածքային մարմիններին: Էնպես չի, որ բաժինները հանձնվեցին տարածքային ոստիկանություններին, իսկ բաժինը ձեռքերը լվաց ու կողմ քաշվեց: Հազար ու մի գործառույթ ու քայլեր կան:

– Պարոն Համբարձումյան, ասում են, որ Ձեզ Քննչական կոմիտե չտեղափոխելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ Դուք համարվում եք Վլադիմիր Գասպարյանի «մարդը», իսկ Աղվան Հովսեփյանը ցանկություն չուներ կոմիտեում ոստիկանության ներկայացուցիչ ունենալ: Ձեզ հետ քննարկվե՞լ է հարցը, և արդյոք սա Ձե՞ր ընտրությունն էր՝ մնալ ոստիկանությունում, անել բոլորովին այլ գործ, քան գնալ Քննչական կոմիտե:

– Այդ տեղեկությունները ես չեմ լսել, դրանք ենթադրություններ են: Ես չեմ ցանկացել գնալ Քննչական կոմիտե: Ինձ տանել-չտանելու հարց չի եղել, և ոչ էլ ոստիկանության ազդեցության կամ հակազդեցության խնդիր է եղել, քանի որ կոմիտեի աշխատակիցների 70 տոկոսից ավելին ոստիկանության քննչական ապարատի քննիչներն են: Պարզապես ես չեմ ցանկացել տեղափոխվել Քննչական կոմիտե, ես ինքս եմ նման խնդրանքով դիմել, և իմ խնդրանքը բավարարվել է: Ես ուրախ եմ, որ շարունակում եմ աշխատել ոստիկանության համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում