Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Ոստիկանական տեղեկատու


Հայտնաբերվել են հետախուզվողներ


Մարտի 28-ին՝ ժամը 16.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Արարատ Գ.-ին, որը ս/թ փետրվարի 2-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:


* * *


Մարտի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 4 անձանց, որոնք ս/թ մարտի 24-ից և 25-ից հետախուզվում էին պատժի կրումից խուսափելու համար:


* * *


Մարտի 28-ին՝ ժամը 18.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Մ.-ին, որը ս/թ հունվարի 26-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:


 


Խանութից գողություն էր կատարել


Մարտի 28-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Ռոբերտ Հ.-ին: Պարզվել է, որ նա ս/թ մարտի 24-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, 16-րդ թաղամասի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող խանութից գողություն է կատարել:


Գողոնը մասամբ առգրավված է:


Կատարվում է նախաքննություն:


 


Վրաերթ Տիչինայի փողոցում


Մարտի 27-ին՝ ժամը 15.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 19 պոլիկլինիկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Միքայել Գ.-ին:


Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14.30-ին, 70-ամյա  Վաչագան Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 103 տան մոտ վրաերթի է ենթարկել Միքայել Գ.-ին, որը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


 


Խոստովանել են


Մարտի 28-ին՝ ժամը 16.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ  Գ.-ին և  24-ամյա Շահեն Հ.-ին:


Նրանք խոստովանել են, որ ս/թ փետրվարին, պատուհանը բացելով, մի տնից գողացել են լվացքի մեքենա և ալյումինե տարաներ:


Կատարվում է նախաքննություն:


 


Գողությունը բացահայտվել է


Մարտի 28-ին՝ ժամը 20.20-ին, ոստիկանության «Երևան» կայարանի գծային բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գրիգոր Խ.-ին և նախկինում դատապարտված, 34-ամյա Վահան Հ.-ին:


Պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի  գծահատվածից կտրել և գողացել են միջռելսային պղնձյա 65 միացուցիչ:


Գողոնն առգրավված է:


Կատարվում է քննություն:


 


Տեղափոխվել են հիվանդանոց


Մարտի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին 36-ամյա Անահիտ Հ.-ն «Նիսսան-Մուրանո» մակնիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա Էդիտա Կ.-ին:


Վթարի հետևանքով Էդիտա Կ.-ն և նրա մոտ գտնվող 2 տարեկան երեխան վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 


Կատարվում է քննություն:


 


Հանցակիցներից մեկը ձերբակալվել է


Մարտի 28-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 35-ամյա  Համլետ Զ.-ն և հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ և տնտեսական ապրանքներ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:


Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն  և 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը տեղափոխել են Ռոմիկ Ս.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով:


Ռոմիկ Ս.-ն ձերբակալվել է:


Գողոնն առգրավվել է, ավտոմեքենան՝ տեղափոխվել  տուգանային հրապարակ:


Ձեռնարկվում են միջոցառումներ Պետիկ Ս.-ին և Մարատ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:


Կատարվում է նախաքննություն:


 


Ցանկացել է վրաերթի ենթարկել


Մարտի 28-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա  Լուսինե Ա.-ն և հայտնել, որ ս/թ հունվարի 21-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ամուսնու քրոջ որդին` 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն:


Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:


Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում