Առնվազն 110 մարդ է զոհվել Եմենի Ջաար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Երեկ երեկոյան մենք հաղորդել էինք առնվազն 70 զոհի մասին:
Սակայն բժիշկները կարծում են, որ զոհերի թիվն ավելի մեծ կարող է լինել: Մարմինների մեծ մասն այրվել է, զոհվածների մեջ են բազմաթիվ կանայք և տղամարդիկ: Գործակալությունը նաև հաղորդում է, որ հնարավոր է՝ պայթյունի պատճառ է հանդիսացել չմարված ծխախոտը, որն էլ գործարանի պահեստում վտանգավոր նյութերի պայթյունի պատճառ է հանդիսացել:
Մարտի 26-ին Ջաար քաղաքը ենթարկվել էր Ալ-Քաիդայի 30 գրոհայինների հարձակմանը: Այդ ընթացքում գրոհայինները հարձակվել էին նաև պայթած գործարանի վրա: Իսկ մարտի 28-ի պայթյունի զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ տեղի բնակչությունը ներխուժել էր թալանված գործարան զենք և զինամթերք գտնելու համար: