Ոչ իշխանական եռյակի Գյումրիի հանրահավաքին ներկա ԲՀԿ պատգամավորները չէին արձագանքում «Սերժիկ հեռացիր» վանկարկումներին: Գյումրիի ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրինք, թե նշանակո՞ւմ էր, որ չեն կիսում այդ տեսակետը: Նաև հետաքրքրվեինք, թե կիսո՞ւմ է Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած տեսակետը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա: «ԲՀԿ յուրաքանչյուր պատգամավոր պատահական ելույթ չի ուեննում, ներկայացնում է քաղաքական խորհրդի կարծիքը, ուրեմն քաղքական խորհուրդը էդ ամեն ինչի հավանությունը տվել է»,-ասաց ԲՀԿ պատգամավորը: Մեր հստակեցմանը, թե այսինքն՝ ի՞նքն էլ է համարում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է գնա, Գրիգորյանը հայտարարեց . «Ես քաղաքական խորհրդի անդամ եմ»:
Դիտեք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Մարտուն Գրիգորյանի հետ: