Սիրիայի նախագահը, հանդիպելով Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ, կոչ է արել ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, որը կներկայացնի իրաքյան ողջ հասարակությունը: Իրաքի քաղաքական ուժերն ավելի քան յոթ ամիս չեն կարողանում համաձայնության գալ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ: «Ալ-Իրակղիյա» դաշինքը, որը հաղթել է մարտին կայացած ընտրություններում, չի հավաքել անհրաժեշտ ձայներ` նոր կառավարություն ձևավորելու համար:
Վերջին շրջանում Դամասկոս են այցելել իրաքյան բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ «Ալ-Իրակղիյա»-ի ղեկավար Այադ Ալաուին, «իսլամական բարձրագույն խուրհրդի» ղեկավար Ամմար Ալ-Հաքիմը, Իրաքի փոխնախագահ Աբդ Ալ-Աբդ Ալ-Մահդին, Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա Ալ-Սադրը: Այս ամենը վկայում է, որ Սիրիան ավելի մեծ դերակատարություն է ստանձնել տարածաշրջանում, թեպետ 2009թ.-ին երկու երկրների հարաբերությունները վատացել էին, քանի որ վարչապետ Ալ-Մալիքին մեղադրել էր Սիրիայի` Բաղդադում ահաբեկչական գործողություններ իրականացնողներին Սիրիայի տարածքում ապաստարան տրամադրելու համար: Նուրի Ալ-Մալիքիի նպատակն է այժմ Սիրիայի միջոցով համոզել իր ընդդիմախոսներին` չդիամադրել նոր կառավարություն ձևավորելու գործում: