Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Կամ տուն, կամ իշխանափոխություն

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կհնչի՞ իշխանափոխության պահանաջ, թե՞ չի հնչի: Այս հարցը դարձել է հանրահավաքի գլխավոր ինտրիգը: Դժվար է ասել՝ հանրահավաքի կազմակերպիչներն են հասունացրել այդ ինտրիգը, թե երևի ոչ, որովհետև նրանց համար նման ինտրիգը այնքան էլ ձեռնտու չէ: Խնդիրն այն է, որ հասունացնելով նման ինտրիգ, կազմակերպիչները, այսինքն՝ ոչ իշխանական ուժերը, ըստ էության իրենք իրենց դնում են որոշակի ծուղակի մեջ: Նման իրավիճակը երևի թե պատկերացնելի է նրանց համար: Կազմակերպիչները մեկ այլ ինտրիգ են փորձում հասունացնել՝ առաջին դեմքերի մասնակցության հարցը: Իսկ իշխանափոխության ինտրիգը ավելի շուտ հասունացրեց հասարակությունն ինքը՝ պարբերական հարցադրումներով, որ հնչում էին նաև լրատվամիջոցների շուրթերից: Կազմակերպիչ ուժերն ուղղակի ստիպված էին արձագանքել և քանի որ չէին կարող միանշանակ մերժել իշխանափոխության խնդիրը, ստիպված սկսեցին տալ պատասխաններ, որոնք ոչ «այո» և ոչ էլ «ոչ» տրամաբանության մեջ էին: Արդյունքում այդ հարցը դարձավ հանրահավաքի գլխավոր ինտրիգը:

Սակայն ինտրիգ, որը ըստ էության զուրկ է տրամաբանությունից: Հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ այն օրը, երբ Մինսկում ամենայն հավանականությամբ կստորագրվի Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Խոսքը Եվրասիական միությանն անդամակցության մասին է: Սակայն նույնիսկ չստորագրվելու, այսինքն՝ հերթական անգամ հետաձգվելու պարագայում այս գործընթացն արդեն լիուլի ի ցույց է դրել այն, որ Հայաստանի ճակատագրի հետ կապված հարցերն այլևս վաղուց դուրս են եկել Հայաստանի վերահսկողությունից և գտնվում են Ռուսաստանի տիրույթում: Այսինքն՝ Ռուսաստանն է որոշելու՝ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը, թե ոչ: Եվ եթե այս հարցը Ռուսաստանն է որոշելու, ապա առնվազն միամտություն է կարծել, որ Ռուսաստանը չի որոշելու, թե ով է Հայաստանում լինելու իշխանություն: Չի կարող երկրի ճակատագրի, տեղի ու դերի հարցը Ռուսաստանը որոշել, իսկ իշխանության հարցը թողնել ինքնահոսի:

Եվ եթե անգամ թողնում են, ապա, բնականաբար, հարյուր տոկոս երաշխիքով, որ միևնույն է՝ այդ իշխանությանը կպարտադրվի այն, ինչ նախորդին: Իսկ այդ դեպքում, բնականաբար, որևէ իմաստ չի մնում իշխանափոխության մեջ, հատկապես եթե դրան ձգտող ուժերը չեն համարձակվում որևէ կերպ դեմ արտահայտվել Հայաստանի շահերին՝ հակառակ ընթացող ռուսական գործողություններին: Եթե նրանք չեն կարողանում դեմ լինել՝ լինելով այսպես ասած՝ իշխանությունից դուրս, ինչպե՞ս են իշխանություն լինելով դեմ լինելու, եթե Ռուսաստանն ունի այդքան լծակներ: Եվ ուրեմն, այստեղ է թաքնված իշխանափոխության պահանջի բացակայությունը:

Այսինքն՝ ոչ թե ԲՀԿ-ն իշխանության մաս է կամ Սերժ Սարգսյանից է վախենում և դրա համար իշխանափոխության անուն չի տալիս, այլ պարզապես այսօր, այս իրավիճակում իշխանափոխության պահանջ դնելը նշանակում է դնել պահանջներ Ռուսաստանի դեմ: Հայաստանում քաղաքական այս համակարգի պայմաններում իշխանափոխություն հնարավոր է միայն Ռուսաստանից պահանջել, ուրիշ ոչ մեկից: Իսկ այդ դեպքում իշխանափոխության պահանջը իսկապես անիմաստ է դառնում, որովհետև Ռուսաստանը Հայաստանում իշխանության հարց որևէ մեկի պահանջով չէ, որ լուծելու է: Այդ հարցն արդեն կախված է լինելու առավել գլոբալ քաղաքական զարգացումներից: Հայաստանում իշխանափոխության պահանջը իսկապես անիմաստ է: Եթե որևէ մեկը դնում է նման նպատակ, ապա այն կամ իրականացնում է, կամ չի կարողանում իրականացնել և գնում է տուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում