Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Ռոբերտ Քոչարյանը՝ հանրահավաքին ընդառաջ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ըստ էության չի հերքել «Հրապարակի» տեղեկություններն այն մասին, որ վերջերս հանդիպում է եղել Քոչարյանի և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք, այսպես ասած, ներկայացնում են Քոչարյանի հանդեպ լոյալ հարթություններ կամ անմիջականորեն քոչարյանական հարթության կամ, այսպես կոչված, գծի մեջ են: Ըստ էության, սրանով ավելի է ամրապնդվում «Նոյյան Տապան» թերթին Քոչարյանի տված վերջին հարցազրույցից գրեթե բոլորի մոտ արմատացած այն տպավորությունը, որ նա պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և հայտ է ներկայացնում դրա համար հերթական ընտրություններին ընդառաջ:

Այս տեղեկությունները և, ըստ էության, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին տեղեկատվությունը առանձնապես հետաքրքրական են դառնում հոկտեմբերի 10-ի հանրահավաքի լույսի ներքո: Սակայն այստեղ մենք կարող ենք դատողություններ անել երկու ուղղությամբ: Մի կողմից՝ Քոչարյանը գուցե թե սրանով փորձ է անում ցույց տալ, որ ինքն էլ անմասն չէ ակտիվ պրոցեսներից և ակնարկում է, որ հանրահավաքային հրապարակային շարժմանը զուգահեռ՝ չմասնակցելով այդ շարժմանը, ինքն այնուհանդերձ իրականացնում է զուգահեռ կուլիսային գործունեություն, իսկ մյուս կողմից ՝բացառել պետք չէ, որ Քոչարյանն այնուամենայնիվ ամեն ինչ չէ, որ կարողացել է համաձայնեցնել ոչիշխանական ուժերի հետ և ըստ էության փորձում է ցույց տալ, որ իր գործողությունները չի կապում նրանց հետ և իրականացնում է, այսպես ասած, իր քաղաքականությունը, գիտի իր անելիքն ու իր պլանները:

Առայժմ շատ դժվար է ասել, թե ինչի հետ գործ ունենք իրականում, սակայն, օրինակ, բավական խոսուն փաստ է, որ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցում են մի կողմից ոչիշխանական ուժերի առաջատար ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որով, ի դեմս Քոչարյանի, ծննդյան օրը հեռարձակվում էր նրա գովազդային ֆիլմը, իսկ մյուս կողմից՝ հանդիպմանը մասնակցում է ոչիշխանական ուժերին հրաժեշտ տված ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:

Թե ինչքան հեռուն տանող հետևություններ կարող ենք անել սույն փաստից՝ դժվարանում ենք ասել, սակայն որ փաստը իսկապես խոսուն է և չի կարող, այսպես ասած, կապ չունենալ ներքաղաքական գործընթացների հետ, երևի թե անկասկած է: Եվ ուրեմն ավելի ու ավելի ակնառու է դառնում մի բան. ոչիշխանական հարթություններում առկա գործընթացները իրականում առանցքային ներքաղաքական զարգացումների առարկայական մաս չեն, և այս զարգացումների ներքո հասունանում են առավել հետաքրքրական կուլիսային զարգացումներ, որտեղ ուժերի լիովին այլ դասավորություն կարող է լինել և բոլորովին այլ զարգացման ուղղություններ, իսկ ոչիշխանական հարթությունը, ըստ էության, այս ուղղությունների համար ծածկ է՝ այսպես ասած, ջերմոցային էֆեկտ ապահովելու համար, իսկ արդյունքը կամ պտուղը ջերմոցից է դուրս գալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում