Վրացական apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի փոխվարչապետ, Եվրոինտեգրման հարցերով վրաց պետնախարար Գիորգի Բարամիձեն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը.
«Գոյություն ունի նախադեպ, երբ Գերմանիայի տարածքի 40 տոկոսն օկուպացված էր ԽՍՀՄ-ի կողմից, սակայն դա չխանգարեց, որ Գերմանիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և այդ նախադեպն այժմ մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:
Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, երբ կհամապատասխանի նրա պահանջներին:
Մենք, ՆԱՏՕ-ի հետ կապված, ունենք ամենամյա ծրագիր («կարևոր մեխանիզմ»), որը հաջողությամբ իրականացնում ենք` դրանով իսկ աստիճանաբար մոտենալով հյուսիսատլանտյան դաշինքին:
Մենք կանդամակցենք ՆԱՏՕ-ին, երբ պատրաստ կլինենք դրան` չնայած օկուպացված տարածքների (Աբխազիա և Հարավային Օսիա) առկայությանը»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին ստեղծվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: