Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Հանձնաժողովն այսօր կհայտնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի երեք հաղթած թեկնածուների անունները

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը երեկ երեկոյան ժամը մոտ 19:40-ի սահմաններում ավարտվել է: Հարցազրույցին մասնակցել է 11 թեկնածու: Արդարադատության նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Ծովինար Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե, ամենայն հավանականությամբ, մրցութային հանձնաժողովն այսօր կհրապարակի, թե թեկնածուներն ինչ միավորներ են ստացել, և ովքեր են երեք հաղթող թեկնածուները: Այդ երեք թեկնածուների անունները ներկայացվելու են Սերժ Սարգսյանի հաստատմանը, որն էլ, իր հերթին, դրանք ուղարկելու է ԵԽԽՎ՝ վերջնական ընտրության: ԵԽԽՎ-ն այդ երեքից մեկին պետք է ընտրի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր:

Ընդ որում՝ մրցույթի արդյունքների մասին հանձնաժողովի հրապարակումը լինելու է պարզապես հաղորդագրության տեսքով: Այսինքն՝ հանձնաժողովը չի պատրաստվում դրա համար հավաքվել Վճռաբեկ դատարանում և այն բանավոր հայտնել թեկնածուների, դիտորդների և լրագրողների ներկայությամբ, ինչպես անցած երկու օրերին անցկացնում էր մրցույթը: Մինչդեռ Ծ.Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովը հավաքվելու է, և մրցույթի արդյունքները բանավոր կերպով են հրապարակվելու, որին կարող ենք ներկա լինել նաև մենք: Իսկ թե այս ընթացքում ինչո՞ւ հանկարծ հանձնաժողովը մտափոխվեց, ի՞նչ տեղի ունեցավ մի գիշերվա ընթացքում՝ դժվար է ասել: Գուցե հանձնաժողովը որոշել է աչք փակել բոլոր տիպի խախտումների վրա և պարզապես գրավոր հայտնել իշխանությունների համար ցանկալի երեք թեկնածուների անուննները: Գուցե հանձնաժողովի անդամներն այդպիսով ցանկանում են խուսափել իրենց համար անցանկալի հարցերին պատասխանելուց:

Հայտնի է միայն, որ երեկ հարցազրույցի փուլի ավարտին՝ երեկոյան ժամը մոտ 19:40-ին, հանձնաժողովը հեռացել է դահլիճից, հանձնաժողովի նախագահ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, որ 15 րոպեից կվերադառնան, բայց այդպես էլ չեն վերադարձել: Եվ այդքան ժամանակ հանձնաժողովի անդամներ՝ Գ.Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, որոշել են, թե ինչպես գնահատեն թեկնածուներին:

Իսկ երեկվա սկանդալն էլ այն է եղել, որ թեկնածուներից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանը գիշերը՝ 22:45-ի սահմաններում, մտել է Վճռաբեկ դատարանի շենք, իսկ դատական կարգադրիչները նրան ուղեկցել են հանձնաժողովի մոտ: Թե հանձնաժողովի անդամներն ինչ են քննարկել Ա.Մելքումյանի հետ՝ հայտնի չէ: Ծ.Խաչատրյանն այսօր մեզ ասաց, թե մրցույթի արդյունքների հետ հաղորդագրության մեջ կլինեն պարզաբանումներ նաև Ա.Մելքումյանի՝ գիշերը Վճռաբեկ դատարանի շենք մտնելու և ընդհանրապես ամբողջ մրցույթի մասին:

Նշենք նաև, որ երեկ, երբ Ա.Մելքումյանը դատարանում էր և պատրաստվում էր մասնակցել հարցազրույցին, մենք կարողացանք նրան մի քանի հարց ուղղել, թե ինչպե՞ս է եղել, որ ինքն իր դիմումը արդարադատության նախարարություն անձամբ է ներկայացրել, բայց չի ստորագրել համապատասխան գրանցամատյանում: Եվ ինչպե՞ս է եղել, որ անձամբ ներկայացնելու դեպքում իր անունը հայտնվել է փոստով ուղարկվածների հատվածում: Վերջինս, սակայն, չցանկացավ պատասխանել, իսկ սրահում ներկա աշխատակիցները նրան պարզապես փախցրին լրագրողների ձեռքից, որ անցանկալի հարցեր չտրվեն:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունից «Իրավունքների Եվրոպա միավորման» ստացած տվյալների համաձայն՝ թեկնածուներից երեքի՝ Ա.Մելքումյանի, նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի և Նորա Կարապետյանի դիմումները ստացվել են սահմանված ժամկետից՝ սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ից ուշ, ինչը հակասում է Ս.Սարգսյանի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրին: Եվ այսքանից հետո չի բացառվում, որ Ա.Մելքումյանը, ինչու չէ՝ նաև նույն խախտումներով, ժամկետից ուշ դիմումներ ներկայացրած Արմեն Հարությունյանը կամ Նորա Կարապետյանը հայտնվեն հաղթող ճանաչված երեք թեկնածուների շարքում: Չէ՞ որ նրանք ակնհայտորեն արդեն վայելում են մրցութային հանձնաժողովի համակրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում