Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մաքսային միությունում սննդամթերքի անվտանգության ստանդարտները խիստ չեն դրված

Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղը Եվրոպական միության քառամյա ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է պարենային անվտանգությանն առնչվող ծրագիր: Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով՝ ծրագիրը դեռ նոր է մեկնարկել, շատ հետազոտություններ դեռ նոր են արվում, և դեռ վաղ է վերջնական պատկերացում կազմել առկա խնդիրների վերաբերյալ:

«Պարենային անվտանգությունը շատ կարևոր ոլորտ է ամբողջ աշխարհում: Այն բաղկացած է շատ կարևոր 4 կոմպոնենտներից՝ պարենի հասանելիություն, մատչելիություն, իրացում և սննդամթերքի անվտանգություն: Ծրագրի հիմնական նպատակն է նաև խթանել տեղական արտադրությունը»,- ասաց տիկին Հակոբյանը:

Ինչ վերաբերում է սննդամթերքի անվտանգությանը, ապա տիկին Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրի ընթացքում շեշտադրում է արվելու հատկապես սննդի անվտանգությանը, թե մեր բնակչությունն ինչ սնունդ է իրացնում:

Հակոբյանից հետաքրքրվեցիքն՝ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե ներկրվող ապրանքների դեպքում արդյոք մակնշումը պատշա՞ճ է կատարվում, թե տվյալ ապրանքը ի՞նչ է պարունակում, որպեսզի զերծ մնանք, ասենք, ԳՓՕ-ով հարստացված սննդամթերքից: «Այդ ուղղությամբ մենք դեռ շատ չենք խորացել, բայց իսկապես՝ և ներկրման, և արտահանման դեպքում այս ստանդարտների, նորմերի պահպանումը շատ կարևոր է, որպեսզի բնակիչն իմանա՝ ինչ է ուտում»:

Մարգարիտա Հակոբյանի խոսքով՝ հույս կա, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո սննդամթերքի անվտանգության չափանիշները կպահպանվեն՝ ինչպես ԵՄ-ի հետ աշխատած ժամանակ: «Կարծում եմ՝ Մաքսային միությունում ևս ստանդարտներ կլինեն: Դա արդեն ցույց կտա ապագան, թե Հայաստանը որ նորմերին, որ ստանդարտներին ավելի շատ կհամապատասխանեցնի իր տեղական արտադրությունը, և ներկրումն ու արտահանումը կլինեն դրան համահունչ»:

Իսկ ՄՄ-ի ստանդարտները համահունչ կլինե՞ն ԵՄ-ի առաջարկած ստանդարտներին՝ հարցին նա պատասխանեց. «Այսօրվա դրությամբ այդքան խիստ չեն դրված հատկապես արտահանման հետ կապված ստանդարտները, բայց հետագայում դրանք ավելի խիստ ու ավելի պարտադրելի կդառնան ու գուցեև չտարբերվեն եվրոպական ստանդարտներից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում