Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը իրավաբան Ռոբերտսոնի տեղեկագրից հետո

Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը 2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանն այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար:

Ռոբերտսոնը ինձ ուղարկել էր 286 էջանոց իր նոր գրքի՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» նախնական օրինակը, որն այս ամիս կհրատարակվի Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում: Յուրաքանչյուր ոք, ով կարդա հեղինակավոր իրավաբանի մանրազնին ուսումնասիրությունը, կասկածի նշույլ անգամ չի ունենա Ցեղասպանության իսկական փաստերի և փոխհատուցման համար հայ ժողովրդի արդար պահանջների վերաբերյալ:

Ռոբերտսոնի կողմից վերջերս ձեռք բերված Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը բացահայտում են, որ բրիտանական խորհրդարանն աստիճանաբար փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով դեպի տեսակետ արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարությունն ընդունում է, որ պետական քաղաքականության մեջ փոփոխությունը՝ Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցում առաջ քաշած հզոր իրավական փաստարկների ուղղակի արգասիքն է:

Մինչև վերջերս Մեծ Բրիտանիան համառորեն կառչած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բացահայտ ժխտողական դիրքորոշմանը: Ռոբերտսոնի մեջբերած արտգործնախարարության 1999 թ. գաղտնի հուշագրում խոստովանություն կա, որ բրիտանանական կառավարությունը «քննադատելի է բարոյական առումով: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը, և որ ցեղասպանության ճանաչումը գործնականում ոչ մի օգուտ չի տա Մեծ Բրիտանիային կամ սպանություններից դեռևս ողջ մնացած մի քանի վերապրածների, ոչ էլ կօգնի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը, ուստի ներկայիս գիծը միակ հնարավոր տարբերակն է»:

Սակայն Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցի հրապարակումից հետո բրիտանացի պաշտոնյաները փոխեցին իրենց դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով ցեղասպանության հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարության 2010 թ. ներքին հուշագրում նշված է. «Պարոն Ռոբերտսոնի զեկույցից և այն լայն տարածում ստանալուց հետո, մենք թարմացրել ենք մեր հանրային գիծը, որպեսզի հստակեցնենք, որ Նորին մեծության կառավարությունը համարում է, որ մեր գործը չէ վճիռ կայացնել (պատմական կամ իրավական), թե արդյոք հայոց ջարդերը ցեղասպանություն էին»: Մեկ այլ հուշագրում արտգործնախարարությունը պարզաբանել է, որ նա այլևս չի պնդելու, թե «պատմական վկայությունը բավարար չէր մեզ համոզելու, որ այս իրադարձությունները պետք է դասակարգել որպես ցեղասպանություն»: Հուշագիրը շարունակում է հաստատել, որ «ավելի շատ համաձայնություն կա հայ համայնքի կրած կորուստների և տառապանքների մասշտաբների վերաբերյալ, և որ «իրավագիտությունը ցեղասպանության, և հատկապես մտադրություն փաստելու պարագաների և պահանջված փաստաթղթերի առնչությամբ զգալիորեն փոխվել է 90-ականներին, Ռուանդայում և Բալկաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով»: Սակայն, արտգործնախարարությունը դեռևս խորհուրդ է տալիս դեմ արտահայտվել ցեղասպանության բացահայտ ճանաչմանը, քանի որ «հայկական սփյուռքը Մեծ Բրիտանիայում համեմատաբար փոքր է (20 հազարից պակաս) և առկա է սահմանափակ հանրային հետաքրքրություն»:

Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության առաջիկա հարյուրամյակի առիթով, բրիտանական կառավարությունը որոշել է մի փոքր ավելի զիջող դառնալ այս հարցի առնչությամբ: Անցյալ տարի, երբ Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դիմել էր Լոնդոնին՝ Բեյրութում Ապրիլի 24-ի ոգեկոչմանը մասնակցելու համար ցուցում ստանալու, արտգործնախարարությունը նրան խորհուրդ էր տվել գնալ արարողությանը: Արտգործնախարարությունը նաև խորհուրդ է տվել իր աշխատակազմին՝ չստեղծել «այնպիսի տպավորություն, որ մենք ժխտում ենք 1915-ին տեղի ունեցածը… մենք շարունակում ենք դրանք (ջարդերն ու տեղահանությունները) համարել իսկապես զարհուրելի և հիշատակման արժանի»:

Ցեղասպանության հարցին իրավական լուծում տալու համար Ռոբերտսոնը երկու առաջարկություն է անում. կամ Հայաստանի կառավարությունն այն ներկայացնում է «վճիռ կայացնելու համար Արդարադատության միջազգային դատարան [Համաշխարհային դատարան]՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածի» կամ խնդրում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ ստեղծել հատուկ դատարան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պետք է արժանին հատուցել Ջեֆրի Ռոբերտսոնին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին այս կարևորագույն գրքի հեղինակման համար: Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբն արդեն ձեռք է բերել գրքի 1000 օրինակ՝ Լոնդոնում պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում տարածելու համար: Գիրքը հասանելի է Amazon.com կայքից: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռոբերտսոնն իր աշխատության մեջ վեց անգամ հղում է արել իմ հոդվածներին:

Ռոբերտսոնը արժանիորեն իր գիրքը ձոնել է Բեն Ուիտակերի՝ ՄԱԿ-ի 1985 թ. զեկույցի հեղինակի պայծառ հիշատակին, ով հայերի զանգվածային ջարդերը որակել էր որպես ցեղապանություն:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում