Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայաստանին ճոճում են օդում

Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում սակայն ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Ըստ որում` օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական չէ: Եթե ամբողջական չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ Կրեմլի համար Հայաստանի անդամակցության հարցը այնքան էլ էական հարց չէ, հիշատակման ոչ արժանի:

Իսկ երեկ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով շնորհավորելով` Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում հատուկ ընդգծում էր իր շնորհակալությունը Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցում Պուտինի ջանքերի կապակցությամբ:

Մինչդեռ, ըստ էության, ստացվում է, որ Պուտինի համար այդ հարցն այնքան էլ կարևոր հարց չէ: Եվ եթե կարևոր չէ ու հիշատակման ոչ արժանի, եթե իհարկե հարցը օրակարգից հանված չէ, կնշանակի, որ Ռուսաստանի իշխանության համար ներկա պահին, ըստ էության, մեկ է՝ Հայաստանը կդառնա անդամ, թե չի դառնա:

Վերջիվերջո` Ռուսաստանի համար ամենակարևոր հարցը լուծվել է, և ըստ էության Հայաստանը կտրվել է Եվրամիությունից, Եվրամիության հետ ասոցացման հնարավորությունից: Ավելին` Եվրամիությունը Հայաստանի հետ նոր հարաբերություններ մշակելու համար սպասում է Եվրասիական միությանն անդամակցության պայմաններին, որպեսզի հասկանալի դառնա, թե Հայաստանի հետ հարաբերությունների ինչ հնարավորություններ են մնում, ինչ եզրեր:

Այսինքն` եթե Հայաստանը չի անդամակցում, ապա այս հարցը, հետևաբար նաև Եվրամիության հետ հարաբերությունների նոր փաթեթի մշակման հարցը ևս կախված է մնում օդից: Այսինքն` բավական չէ Կրեմլը տապալել է Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը, այսօր էլ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումով, ըստ էության, արգելակած է պահում Եվրամիության հետ նոր հարաբերությունների մշակումը:

Պարզ է, որ Ռուսաստանի համար այսպես ավելի կարևոր խնդիրներ են լուծվում Հայաստանի հետ կապված, քան Հայաստանի անդամակցությամբ: Եվ զարմանալի չի լինի, եթե Հայաստանի անդամակցությունը կամ իսկապես հերթական անգամ հետաձգվի, կամ եթե նույնիսկ ստորագրում տեղի ունենա, ապա հետաձգվեն մի շարք պայմաններ և դրույթներ` ըստ էության շարունակելով պահպանել անորոշությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում