«Կարծում եմ՝ ֆիլմը տարբերվելու է բոլոր հայկական ֆիլմերից, ոչ թե որ բոլորից լավն է լինելու, էսպես էլ չի լինելու, շատ լավ ֆիլմ է, իր ուրույն տեղն է ունենալու, չի համեմատավելու մնացած ֆիլմերի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սուպեր մամա» ֆիլմի գլխավոր դերակատարներից Գարիկ Պապոյանը:
Նա հույս հայտնեց, որ դիտողը կհավանի, այս ամենի տակ չի փնտրի կյանքը փոխող բաներ:
«Իրականում ընտանեկան ֆիլմ է: Ես գիտեմ, որ Հայաստանում խիստ հայացքներ ունեցող մարդիկ կան, բոլորի հետ համաձայն եմ, ֆիլմը նկարահանելիս փորձել եմ խուսափել այնպիսի տեսարաններից, որտեղ ծնողը երեխայի հետ նստած կարող էր քաշվել, թեթև ֆիլմ է, ինչ էլ կա, չափի մեջ է»,- ասաց նա:
Ֆիլմարտադրությունը, նրա խոսքով, հրաշալի երկրում է զարգանում, երկրում, որտեղ կա պատմություն, Հայաստանը ունի այդ պատմությունը, ունի հնարավորություն այդ ֆիլմը նկարահանելու, բայց ֆիլմաշխարհը այնքան չի զարգացել, որ նկարահանես այնպիսի պատմական ֆիլմ, որ չզիջի իր որակով Հոլիվուդյան ֆիլմերին:
Ավելին՝ տեսանյութում: