Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գայլերի» եւ «ոչխարների» դիլեման

Այդ տեսանկյունից ամենեւին պատահական չէ, որ հերթական ընտրական փուլի շեմին տեղեկություններ են շրջանառվում կառավարման համակարգում կառուցվածքային հերթական փոփոխության մասին:
Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի բաժանման հավանականության մասին է: Ինչպես արդեն իսկ հայտնի է մամուլից, ոչ պաշտոնական աղբյուրները հավանական են համարում Պետական եկամուտների կոմիտեի բաժանումը հարկային եւ մաքսային առանձին կառույցների: Թերեւս անիմաստ է հիշել, թե անկախության տարիներից ի վեր ինչպիսի կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել այդ կառույցի հետ. բաժանվել է, միացել, նախարարություն է դարձել, հետո վարչություն, հետո էլի նախարարություն, հետո կոմիտե, հետո չգիտես ինչ: Քանի որ այժմ նորաձեւ է խոսել ռեկորդների լեզվով, կարելի է թերեւս ասել, որ կառուցվածքային ձեռնածությունների առումով հարկայինն ու մաքսայինը, թերեւս, անկախ Հայաստանի կառավարման համակարգի ռեկորդակիրն են: Դա նաեւ զարմանալի չէ:
Բանն այն է, որ թեեւ այդ համակարգերը դասական առումով ուժային չեն, այդուհանդերձ, ըստ էության, գերուժային են, քանի որ դրանց ձեռքի տակով է անցնում Հայաստանում շրջանառվող կապիտալը: Իսկ գլխավոր ուժը կապիտալն է, որից են բխում մնացյալ ուժերը: Եվ քանի որ Հայաստանի իշխանական համակարգն էլ հիմնված է ուժի վրա, ապա միանգամայն բնական է, որ հարկայինն ու մաքսայինը պետք է ամենից ավելի զգայուն լինեին այդ համակարգում նախանշվող քաղաքական կոնյունկտուրային գործընթացների հանդեպ: Հետեւաբար, եթե մոտենում են ընտրություններ, ապա զարմանալ պետք չէ, որ կրկին իշխանական օրակարգում հայտնվել են, ըստ էության, գերուժային կառույց համարվող հարկայինն ու մաքսայինը, որը ցանկանում են բաժանել: Ամենեւին չի բացառվում, որ, ի վերջո, այդպիսի բան տեղի չունենա: Սակայն որ կարող է տեղի ունենալ, միանգամայն սպասելի է, ելնելով հայաստանյան ներիշխանական իրողությունների եւ դատողությունների տրամաբանությունից:
Իսկ ի՞նչ հարց է լուծելու բաժանումը` բնականաբար կհարցնի ընթերցողը: Ի՞նչ տարբերություն, այդ կառույցը մեկտե՞ղ է, թե՞ դրանք առանձին կառույցներ են` հարկային ու մաքսային: Մեծ հաշվով, իհարկե, այդ ամենը չի ազդելու ներքաղաքական գործընթացների տրամաբանության վրա, սակայն ներիշխանական իրողությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե իշխանական համակարգում դրված է այդօրինակ հարց, ապա դա վկայում է իշխանության ներսում առկա լուրջ անվստահությունների մասին: Նախ, արժե հիշել, որ ամիսներ առաջ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ իշխանությունը պատրաստվում է փոխել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա փոխարեն նշանակել վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմակից դիտվող Արտաշես Թումանյանին, ով, ի դեպ, բավական աղմկոտ պատմության մեջ էր ընկել դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից, երբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո փորձեց կուսակցություն բացել, բայց փակումն առավել արագ եւ աղմկոտ տեղի ունեցավ: Սակայն Արտաշես Թումանյանի վերադարձը կառավարման համակարգ, որի գաղափարախոսը, անշուշտ, Տիգրան Սարգսյանն էր, տեղի չունեցավ, չստացվեց: Բայց նստվածքը, ինչպես ասում են, մնաց:
Բանն այն է, որ իշխանությունը առաջիկա խորհրդարանի ընտրությանը ծրագրում է առաջնային դիրքում օգտագործել Տիգրան Սարգսյանին` նրան նշանակելով ՀՀԿ ցուցակի առաջին համարը: Իսկ դա ենթադրում է, որ պետք է այդ ընթացքում աշխուժացնել Տիգրան Սարգսյանի իշխանական գործոնը, ցույց տալ նրա որոշ իշխանական, այսպես ասած, հաղթանակներ: ՊԵԿ բաժանումը կարող է դիտվել այդպիսին: Տիգրան Սարգսյանը վաղուց է դժգոհում Գագիկ Խաչատրյանից, եւ այդ հակադրությունը հայտնի է ամբողջ իշխանական համակարգին: Սակայն համակարգը տեսնում է նաեւ, որ լինելով պետության երրորդ դեմք, Տիգրան Սարգսյանը չի կարողանում լուծել փաստացի իրեն ենթակա ՊԵԿ նախագահի հարցը եւ ազատվել նրանից: Բնական է, որ այդ ընկալման պարագայում անիմաստ է Տիգրան Սարգսյանին նշանակել ՀՀԿ, այլ կերպ ասած` իշխանական համակարգի նախընտրական ցուցակի առաջին համար, քանի որ նրան որեւէ մեկը լուրջ չի ընկալի թե՛ համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում: Բայց եթե ՊԵԿ-ը բաժանվի, ապա դա կարելի է ներկայացնել որպես Գագիկ Խաչատրյանի հանդեպ Տիգրան Սարգսյանի տարած հաղթանակ, թեկուզ ոչ ամբողջական, բայց հաղթանակ: Բանն այն է, որ հարկայինը կամ մաքսայինը (նայած, թե որ մեկում կմնա Խաչատրյանը) նրա ձեռից տանելով` Տիգրան Սարգսյանը գոնե կիսով չափ լուծած կլինի նրա հարցերը` ինչ-որ էֆեկտ ստանալով համակարգային ընկալման իմաստով: Իշխանության տարբեր խմբերը կտեսնեն, որ Տիգրան Սարգսյանը բոլոր դեպքերում կարողանում է ինչ-որ հարց լուծել: Իսկ դա Հայաստանի իշխանական համակարգում որեւէ պաշտոնյայի լեգիտիմության գրավականն է: Խոսքը, իհարկե, անձնական հարցեր լուծելու մասին է, ոչ թե պետական կամ հանրային նշանակության խնդիրներ հաղթահարելու: Դա կարող է լինել, իհարկե, հարկայինի եւ մաքսայինի հնարավոր բաժանման շարժառիթներից կամ դրդապատճառներից մեկը միայն: Չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ կփորձի այդպիսով որոշակիորեն բավարարել այն գործարարներին, որոնք բավական դժգոհ են Գագիկ Խաչատրյանից: Այսինքն, կիսելով Խաչատրյանի լիազորությունը` Սերժ Սարգսյանը կարող է ընտրական շրջանից առաջ անել այնպես, որ իշխանական համակարգում թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ ոչխարներն անվնաս, մինչեւ կանցնեն ընտրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում