Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Ինչու էր Տիգրան Սարգսյանին հաջողվում, իսկ Հովիկ Աբրահամյանին՝ ոչ

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

 – Տարեվերջին ամենաքննարկվող հարցը երկրի բյուջեն է. ԱԺ-ում առաջիկայում բյուջեի քննարկումները կսկսվեն, ապա այն կդրվի քվեարկության: Պարոն Սաֆարյան, 2015թ. բյուջեով որքա՞ն է նախատեսվում եկամտային մասը: Դուք թիվ էիք նշել՝ 1 տրլն 131 մլրդ դրամ: Այն շարունակո՞ւմ է ակտուալ մնալ, թե՞ կարող է փոփոխության ենթարկվել և ինչի՞ հաշվին:

 – 1 տրլն 131 մլրդ-ը հարկերի ու տուրքերի այն գումարն է, որն արտացոլված է 2015թ. բյուջեի նախագծում, որը մի քանի օր առաջ ուղարկվեց Ազգային ժողով: Այդ թիվը ստացվել էր, երբ մենք կանխատեսված համախառն ներքին արդյունքի նկատմամբ կիրառում էինք հարկեր, համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը 23,24, ստացվում էր այդ թիվը: Այսինքն` մենք ունենք հաջորդ տարվա մակրոտնտեսական գնահատականներ, կանխատեսումների համաձայն` մենք հաջորդ տարի կունենանք համախառն ներքին արդյունքի իրական աճ` 4,1% և գնաճ՝ 3,3%: Դրանով գնահատվել է անվանական ՀՆԱ-ն և կիրառվել է 2014թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որն անփոփոխ պահպանվել է 23,24:

– Տարեսկզբին 5,2% տնտեսական աճի կանխատեսում կար, բայց հիմա կարծես ոչ մի կերպ չենք կարողանում մոտենալ այդ թվին: Տարբեր պատճառներ արդեն իսկ ակնհայտ էին, դրանցից մեկն էլ Դուք էիք նշել՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք չէին կարող չազդել Հայաստանի վրա: Այլ պատճառներ ևս կային, որոնք ներքին են, և որոնք կառավարությունը գոնե պետք է հաշվարկեր: Բացի այդ` ՌԴ դեմ պատժամիջոցները մյուս տարի կարծես գնալով ավելի ու ավելի խորանում են: Այս պայմաններում ի՞նչ հեռանկարներ ունենք:

– Երկու-երեք ամիս առաջ արդեն նկատելի էր, որ այն տնտեսական ցուցանիշները, որոնք դրված են 2014թ. պետական բյուջեի նախագծի հիմքում, փաստորեն շեղումներ են ունենալու` ի վնաս համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի: Այսինքն` մենք իրոք 5,2% աճ էինք դրել, բայց ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք առավելագույնը 3,2% աճ: Պատճառներից մեկը, իրոք, Ռուսաստանում ստեղծված իրավիճակն է, որովհետև հանրության այն մասը, որը տեղյակ է այդ ցուցանիշներին, թերևս գիտե, որ և միջազգային ֆինանսական կառույցները, և Ռուսաստանի ֆինանսների գերատեսչությունը շատ ոչ մխիթարական ցուցանիշների մասին են խոսում՝ տարեկան 0% և նույնիսկ 0-ից պակաս: Եվ դա, բնականաբար, չէր կարող չազդել Հայաստանի վրա և՛ տրանսֆերտների մասով, և՛ տնտեսական առումով, որովհետև մեր հիմնական առևտրային գործընկերներից մեկը Ռուսաստանն է և, բնականաբար, դա ազդելու է: Իհարկե, բացի Ռուսաստանից, կան նաև այլ գործոններ, որովհետև չպետք է միշտ բացարձակացնել արտաքին գործոնը, բայց, իհարկե, էականը Ռուսաստանում ստեղծված իրավիճակը և այդ ցածր ցուցանիշներն են:

– ՀՀ արտաքին հաջորդ կարևոր գործընկերը Եվրոպան է, որի տնտեսությունը ևս բացասական ազդեցություն է կրում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից, ինչի հետևանքով Հայաստանը նորից կարող է տուժել:

– Ամբողջապես համաձայն եմ Ձեզ հետ, և պատահական չէ, որ պետական բյուջեի նախագծի վերջնական փուլում, երբ մենք աշխատում էինք միջազգային կառույցների, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ, այն սցենարը, որը դրվեց 2015թ. ավելի շատ իրենց կողմից՝ որպես միջազգային ֆինանսական կառույցներ, նկատի ուներ այդ հանգամանքները ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, այդ թվում` Եվրոպայում տեղի ունեցող տնտեսական պրոցեսները: Դրա համար մեր հաջորդ տարվա տնտեսական աճը, ըստ էության, զիջում է 2014թ. բյուջեում դրված տնտեսական աճին: Մենք, իհարկե, դրել ենք 4,1% իրական աճ, 3,5% դեֆլատոր, սակայն ասեմ, չնայած հաճախ չենք ուզում հավատալ, որ դրանք կարող են ոչ իրատեսական լինել, եթե դեպքերը զարգանան ոչ ցանկալի տարբերակով:

 – Իսկ ներքի՞ն պատճառներից:

– Ներքին պատճառներն այն խնդիրներն են, որոնք լուծելի են, այսինքն` այն խնդիրներն են, որոնք տնտեսական աճի վրա հարաբերական բացասական ազդեցություն ունեն: Օրինակ՝ մեր պետական բյուջեում կատարվող ծախսերի մակարդակը, այն ծախսերը, որոնք պետական բյուջեն նախատեսում է և հատկապես կապիտալ ծախսերը, հատկապես այն ծախսերը, որոնք կապված են փոխառու կապիտալ վարկային միջոցների հետ, երբ մենք դրանք բավարար չափով չենք օգտագործում: Դա, բնականաբար, տնտեսական աճի վրա ազդում է, որովհետև շրջանառության մեջ ավելի քիչ գումարներ են լինում:

– Իսկ ինչո՞ւ չենք ծախսում:

– Կան վարկերի հետ կապված որոշակի օբյեկտիվ պայմաններ, օրինակ՝ մեր «Հյուսիս-Հարավ» ծրագրի հետ կապված, երբ վերջին 2-3 տարիներին ավանդաբար մեծ գումարներ ենք նախատեսում մեր վարկային պորտֆելից, և երբ դա չի կատարվում կամ բավարար չափով չի կատարվում, պատկերը փոխվում է: Հուլիսից հետո Տրանսպորտի նախարարության ջանքերով բավականին աշխատանքներ կատարվեցին այդ ուղղությամբ, և հույս ունենք, որ բարեհաջող ընթացք է ունենալու մինչև տարեվերջ, սակայն հաջորդ տարի ազդեցություն ունեցավ մեր ընդհանուր ծախսերի մակարդակի վրա: Կան նաև վարկային ծրագրերի գծով դերակատարումներ, որոնք մանրամասն քննարկվեցին վերջերս վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում: Նպատակը մեկն էր՝ մինչև տարվա վերջ, հաշվի առնելով նաև եղանակային սահմանափակումները, այդ ծախսերը հնարավորինս ավելի մեծ ծավալով իրականացնել: Ես չեմ կարծում, որ մեզ կհաջողվի գոնե 80-90%-ի հասցնել այդ կատարման տոկոսը, և դա բնականաբար ունեցավ իր ազդեցությունը:

Ներքին պատճառներից մեկը նաև զուտ ֆինանսական կամ բյուջետային է, և ինձ համար ավելի տեսանելի է, որ գնումների հետ կապված օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Ֆինանսների նախարարությունը ներկայումս աշխատում է այդ ուղղությամբ, և փաթեթը գրեթե պատրաստ է՝ անել այնպես, օրենսդրությունը փոփոխել այնպես, որպեսզի հնարավորություն տրվի գնումների գործընթացը սկսել ոչ թե բյուջեի հաստատումից կամ ավելի վատ, երբեմն արդեն փետրվար-մարտ ամիսներից` հաշվի առնելով գնումների հայտարարություններ տալու և գնումների պրոցեսներ կատարելու երկարատևությունը: Որպեսզի կարողանանք ավելի սահուն կատարել այդ գնումները, նոր փաթեթով ներկայացվում են ավելի ճկուն մեխանիզմներ, որպեսզի կարողանանք ծախսերը ավելի համաչափ իրականացնել:

– Երբ բյուջեն գրվում է, սովորաբար կանխատեսումներ են արվում. հաշվի առնելով, որ հոկտեմբերի 10-ին ամենայն հավանականությամբ կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանն ի՞նչ մարտահրավերների առաջ կարող է կանգնել, որոնք ստիպված կլինի դիմագրավել ու հաղթահարել:

 – Ես պարտավոր եմ անկեղծ պատասխանել, որ այսօրվա փուլում, բյուջեի այն նախագիծը, որ ներկայացված է ԱԺ-ում և կսկսվի քննարկվել, այդ ազդեցությունը դեռևս հաշվի առնված չէ: Տեխնիկապես հնարավոր չէ կոնկրետ այդ հաշվարկները անել: Եկամտային առումով որոշ գնահատականներ կան:

– Իսկ եկամտային առումով` հօգո՞ւտ, թե՞ ի վնաս:

– Հօգուտ: Եկամտային առումով մենք վստահաբար կունենանք լրացուցիչ եկամուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում