Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

«Նրանք մոռացել են, որ մարտի 1-ից հետո գալիս է մայիսի 9-ը»․Պավլիկ Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանը:

 –Պարոն Մանուկյան, վերջին ժամանակահատվածում ազատամարտիկները սկսել են քաղաքականությունից ակտիվորեն խոսել, ազատամարտիկների մի քանի ճամբարներ են ձևավորված: Նկատի ունեմ Ռուբեն Գևորգյանի կողմից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միությունը, ԵԿՄ-ն և այլ միություններ: Ազատամրտիկները քաղաքականցվո՞ւմ են, թե՞ պիտի վեր լինեն յուրաքանչյուր քաղաքական խմորումից:

-Բնականաբար, այսպես պիտի լիներ, որովհետև եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը քեզանով պիտի զբաղվի,ինչը այս վերջին ժամանակահատվածում շատ ինտեսիվ կարգով գնաց արդեն: Մենք՝ ազատամարտիկներս, երբեք չէինք խառնվի, եթե մեր հայրենի իշխանությունը իրոք հայրենի լիներ,այսինքն՝ ժողովրդադավ չլիներ: Եվ, բնականաբար, հիմա այս ժողովրդադավությունը նրանք պիտի փորձեն կոծկել մի քանի անհատների միջոցով ինչ-որ խմբավորումներ, մանավանդ ազատատենչ տղաների, որոնք ունակ են ամեն ինչի, իրենց գաղտնի հովանավորության ներքո պահելու համար: Ինչպես որ Աստվածաշնչում է ասվում՝ երևելի և աներևույթ թշնամիների մասին է խոսքը: Բայց պիտի հիասթափեցնեմ դրանց. տենց չի լինելու,եթե մի բան պայթեց, նույնիսկ այս հրամանատար կոչվածները չեն կարող ազատամարտիկներին կառավարել, որովհետև բոլորի մեջ էլ ցասումը լի է, արդարության հանդեպ տենչանքը՝ մեծ: Վերջին 20 տարիներին մենք ինչի՞ ականատես եղանք, բա ի՞նչ պիտի անի խեղճ ազատամարտիկը:

 –Լավ պարոն Մանուկյան դուք ասացիք արդարության տենչանք և այլն…. կոնկրետ այն ուժերը, որոնց ազատամարտիները միանում են կարո՞ղ են արդարություն հաստատել:

-Քիչ առաջ ես ասացի՝ տնօրինում են այնպիսի մարդիկ, ովքեր աներևույթ են: Ցավալի է, որ այսօր տղաներին հասցրին այն մակարդակին, որ մի քանի գրոշով էլ նույնիսկ անդամագրվում են: Ազատամարտիկի տիպարի անկում է տեղի ունեցել, ու ասեմ՝ ի սկզբանե է դա մշակված.այսօր ԵԿՄ-ն ներկայացնում է 30 հազար անդամ, կուրսից ընկած թվեր են էլի դրանք: 30 հազար ազատամարտիկ եթե այն ժամանակ լիներ, մենք ոչ միայն Բաքուն, այլև հաստատ մերձկասպյան տարածաշրջանը կազատագրեինք: Խնդիրն ամբողջ այն է,որ արդեն ինքը չի պատկերացնում, թե ուր է գնում, խնդիրն այն է, որ նա ելք է փնտրում, բայց էդ ինքնամաքրման պրոցեսը, որ սկսվեց, կատարվեց, ինքն իր տեղը անմիջապես գտնելու է :

Այսինք՝ այն ուժերը, որոնք միություններ են ստեղծում և ազատամարտիկներին հրավիրում են, հույս չունենա՞ն, որ ազատամարտիկներին կարող են ղեկավարել: Այսինքն՝ սա շղա՞րշ է, որպեսզի ցույց տան, թե ազատամարտիկների բանակ ունեն:

-Այո, այո, այո, որովհետև ազատամարտը ազատատենչության գագաթնակետն է: Ազատամարտիկին կառավարելն անհնար է, մանավանդ որ, հրամանատարներից շատերին ես ինքս եմ ճանաչում, ամենևին թող հույս չունենան, թե կարող են կառավարել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում