Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանը չեղյա՞լ կհայտարարի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի համար անցկացված մրցույթը

Այսօր Վճռաբեկ դատարանում շարունակվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը: Եվ այսօր հնարավորինս պարզ դարձավ, թե մինչև այժմ ինչ է կատարվել այդ մրցույթի նախորդ ողջ գործընթացում:

Առավոտյան առաջին հարցազրույցի հերթը փաստաբան Վահե Գրիգորյանինն էր: Մրցութային հանձնաժողովի կողմից նրան ուղղված առաջին իսկ հարցից պարզ դարձավ, որ այս մի հարցազրույցը, նախորդների համեմատ, շատ լուրջ է լինելու: Ընթացքում պարզ դարձավ, որ Վ.Գրիգորյանից առավել այդ հանդիպմանը նախապես լավ էին պատրաստվել հանձնաժողովի անդամներն ու հատկապես նիստը նախագահող՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ոչ մասնագիտական հայացքով էլ միանգամից ակնհայտ դարձավ, որ Վ.Գրիգորյանին ուղղված հարցերը նախորդ թեկնածուներին ուղղված հարցերից շատ ավելի բարդ էին: Կարծես թե նրան ավելի շատ հարցեր տվեցին:

Իհարկե, հանձնաժողովի անդամները դրա իրավունքը ունեին, սակայն մյուս կողմից էլ՝ այդ սուբյեկտիվ մոտեցումը անհավասար պայմաններ է ստեղծել թեկնածուների համար: Օրինակ, այս մրցույթում ուժեղ թեկնածու համարվող թե նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին և թե մի քանի այլ թեկնածուների տալիս էին հիմնականում իրենց աշխատանքային ոլորտներց բխող հարցեր: Իսկ Վ.Գրիգորյանին ուղղվող հարցերը բազմաբնույթ էին: Այնուամենայնիվ, այս մի հարցազրույցը՝ հնչած թե բարդ հարցերը, թե պատասխաններն այնքան հետաքրքիր էին, որ ամբողջ ընթացքում դահլիճում գտնվողները կլանված լսում էին: Վ.Գրիգորյանի պատասխանները հետաքրքրությամբ լսում էին անգամ երեկ ամբողջ որը սեղանի շուրջ նստած ու ձանձրացող՝ օտար լեզվի մասնագետները:

Եվ այս մի հարցազրույցի լրջությունից հասկանալի դարձավ մրցութային գործընթացում առկա տարօրինակ երևույթների նպատակը: Ինչպես հայտնի է, «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) կազմակերպությունը հետևում է այս մրցույթին և երեկ հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ մրցույթին մասնակցող 12 թեկնածուներից երեքի՝ Արմեն Հարությունյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նորա Կարապետյանի փաստաթղթերը սահմանված ժամկետից՝ սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ից ուշ են ներկայացվել արդարադատության նախարարություն (ԱՆ):

ԻԵՄ փաստաբան Տիգրան Եգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտարարության մեջ նշված փաստերը շարադրել է ԱՆ-ից ստացած տեղեկությունների, ԱՆ-ի գրանցամատյանում առկա գրառումների հիման վրա: Եվ վերը նշված երեք թեկնածուներն իրենց փաստաթղթերը ոչ թե անձամբ են ԱՆ ներկայացրել, այլ փոստով են ուղարկել: Ա.Հարությունյանն իր փաստաթղթերը ուղարկել է ԱՆ-ից քիչ հեռու գտնվող փոստային բաժանմունքից: Նախկին օմբուդսմենը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ փաստաթղթերը փոստով ուղարկել է սեպտեմբերի 23-ի առավոտյան, իսկ հաջորդ օրը ԱՆ-ից ստացել է էլեկտրոնային նամակ, որով հավաստատել են, որ իր դիմումն ընդունվել է: «Կա Ա.Հարությունյանի փոստային ծրարը, որը մուտք է արվել 0078 դասիչով փոստային բաժանմունք սեպտեմբերի 23-ին: Այդ նույն փոստային ծրարն՝ ըստ փոստային հաղորդակցման կարգի ուղարկվել է բաշխիչ կենտրոն, այնուհետև ետ է ուղարկվել նույն բաշանմունք, որպեսզի տրամադրվի առաքմանը՝ ԱՆ-ին: Այդ ծրարը հասել է այդ բաժանմունք, և դրա վրա ստանալու մասին կնիք է դրվել սեպտեմբերի 24-ին, ժամը 18:45: Այսինքն՝ այդ ծրարը ավելի շուտ, քան այդ ժամը չէր կարող ԱՆ հասնել»,- ասում է Տ.Եգորյանը:

Եվ եթե Ա.Հարությունյանի ծրարը 0078 փոստային բաժանմունքում է եղել ժամը 18:45-ին, ապա այնտեղից ԱՆ ավելի ուշ է հասել: Իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցութային հանձնաժողովը ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է, թե «Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով»: Եվ վերը նշված փաստերն ու Ս.Սարգսյանի հրամանագիրը ցույց են տալիս, որ Ա.Հարությունյանի դիմումը ԱՆ է հասել նշված ժամկետից ուշ: «Հայտարարության մեջ հրապարակել ենք նաև Ա.Հարությունյանի՝ ԱՆ-ից ստացված էլեկտրոնային նամակը: Նա ստացել է, թե սեպտեմբերի 24-ին ԱՆ-ից էլեկտրոնային նամակ է ստացվել, որ համաձայն՝ իր փաթեթը համարվել է ընդունված: Բայց ԱՆ-ից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ Ա.Հարությունյանը էլեկտրոնային նամակ է ստացել սեպտեմբերի 25-ին, ժամը 11:58-ին և ոչ թե 24-ին»,- ասում է Տ.Եգորյանը:

Իսկ Ա.Հարությունյանը համարվում է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հիմնական թեկնածուն, այսինքն՝ իշխանությունները նրան են ցանկանում այնտեղ ուղարկել: Ինչ վերաբերում է մյուս երկու թեկնածուներին, ապա ԻՄԵ-ի հայտարարության համաձայն՝ նրանց փաստաթղթերը ստացվել են Ա.Հարությունյանի փաստաթղթերից հետո: ԱՆ-ի գրանցամատյաններում նշված է եղել, թե Ն.Կարապետյանը և Ա.Մելքումյանն իրենց փաստաթղթերը ներկայացրել են փոստով: Սակայն Ն.Կարապետյանը համացանցում, իսկ Ա.Մելքումյանն այսօր մեզ հետ զրույցում հայտնեցին, որ անձամբ են դրանք ԱՆ տարել: Ընդ որում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր դառնալու համար նախապես դիմել էր նաև Ա.Մելքումյանի եղբայրը՝ Արմեն Մելքումյանը, որը հետո ինքնաբացարկ ներկայացրեց: Արայիկ Մելքումյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե իբր եղբայրներով տեղյակ չեն եղել, որ առանձին-առանձին դիմում են ներկայացրել, բայց երբ հանկարծ դա հայտնաբերել են, մտածել են, որ տնից մեկը պետք է դիմի: Հարցին՝ եթե անձամբ է իր դիմումը ներկայացրել, ապա ԱՆ-ի գրանցամատյանում ինչու է իր անունը գրված փոստով ուղարկվածների շարքում և ինչու ինքն այդ մատյանում չի ստորագրել, նա պատասխանեց. «Ինձ այդ ժամանակ գրանցամատյան չեն տվել, ասել են, որ փաստաթղթերը կուղարկենք համապատասխան բաժին»:

Իսկ ԱՆ աշխատակից Միքայել Մինասյանը չցանկացավ այս տարբերությունը մեկնաբանել՝ ասելով՝ «գրավոր դիմեք»: Եվ ահա Վ.Գրիգորյանի հարցազրույցից ու փաստաթղթային այս կոմբինացիաներից հետո պարզ է դառնում, թե ինչ է արել մրցութային հանձնաժողովը: Վ.Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր փաստաթղթերը ԱՆ է ներկայացրել անձամբ սեպտեմբերի 24-ին, ժամը 17-ի սահմաններում: Մինչ այդ խոսակցություններ կային, որ նա կդիմի, բայց դա չէր հաստատվում: Ամենայն հավանականությամբ, իշխանություններն էլ են սպասել, թե նա ի վերջո կդիմի, թե ոչ: Եվ երբ Վ.Գրիգորյանը դիմել է գրեթե վերջին պահին, մրցութային հանձնաժողովը մի կերպ հասցրել է ժամկետից ուշ և աղաղակող խախտումներով Ա.Հարությունյանի, Ա.Մելքումյանի և Ն.Կարապետյանի դիմումները խցկել գրանցամատյան: Եվ հանձնաժողովն այդ քայլին գնացել է Վ.Գրիգորյանի նկատմամբ հնարավորինս ավելի մրցակցային թեկնածուներ ներգրավելու համար: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ Վ.Գրիգորյանը չանցնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հայաստանյան փուլը, որը պետք է հաղթահարեն 3 թեկնածուներ: Իսկ եթե հանկարծ Վ.Գրիգորյանը հայտնվի եռյակի մեջ, ապա վերջնական ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ-ում, և չի բացառվում, որ այդ կառույցը նրան ընտրի: Չէ՞ որ Վ.Գրիգորյանն այժմ աշխատում է եվրոպական իրավաբանական կազմակերպություններից մեկում, իսկ Հայաստանում ծավալած փաստաբանական գործունեության և իր մասնագիտական գիտելիքների շնորհիվ նրան արդեն գիտեն միջազգային կառույցներում:

Ամեն դեպքում, անզեն աչքով էլ նկատելի էր, որ հարցազրույցի փուլում Վ.Գրիգորյանը մրցակիցների նկատմամբ նկատելի առավելություն դրսևորեց: Դա այլևս փաստ է, քանի որ ամբողջ ընթացքը նկարահանվել է: Եվ հանձնաժողովին դժվար կլինի շրջանցել այդ հանգամանքն ու նրան չներառել եռյակում: Մյուս կողմից էլ՝ փաստաթղթերի ընդունման ժամանակ տեղի ունեցած խախտումները բավականին ակնհայտ են: Եվ եթե անգամ հանձնաժողովը դրանց վրա ուշադրություն չդարձնի, ապա հետաքրքիր է, թե ինչ արձագանք կտա Ս.Սարգսյանը: Չէ՞ որ նա պետք է հաստատի այդ եռյակին և ուղարկի ԵԽԽՎ:

 

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում