Չնայած ՀՀ կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ բան չի փոխելու Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դիրկ Լորանցն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ քանի որ Հայաստանը հրաժարվեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրից, ԵՄ-ն վերանայելու է իր ծրագրերը Հայաստանում:
«Վերանայում ենք մեր ծրագրերի մեծ մասը, քանի որ դրանք նախապես մշակվել էին համապարփակ առևտրի համաձայնագրի հիմքով: Հիմա որ դա չկա, պետք է վերանայենք այդ ծրագրերի ուղղվածությունը և այլն»,- ասաց Լորանցը:
Մանրամասները՝ տեսանյութում: