Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերի վրա: Այս մասին այսօր ԵՄ ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Աջակցություն ՓՄՁ մրցունակության ծրագրին, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:
Ի դեպ՝ էկոնոմիկայի փոխնախարարը լրագրողների հետ զրույցում դժվարացավ ասել՝ հնարավո՞ր է ԵՄՏ-ին Հայաստանի անդամակցությունը կրկին հետաձգվի, թե՞ ոչ: