Tuesday, 16 04 2024
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին

Երեկ դիլեման՝ այս կամ այն կողմ, իր լուծումը ստացավ, և քաղաքական դաշտում ամեն ինչ պարզ դարձավ. Աշոտյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

– Երեկ Վանաձորում ոչ իշխանական ուժերի հանրահավաքին ԲՀԿ որոշ անդամների շուրթերից հնչեցին ամբողջական իշխանափոխության պահանջներ: Դուք մինչ այդ հերքում էիք նման հնարավորությունը: Ըստ էության՝ ԲՀԿ-ն գնում է ամբողջական իշխանափոխությա՞ն, ի՞նչ կարծիքի եք:

– Ես երկար ժամանակ է՝ փորձում եմ չանդրադառնալ Եռյակի քաղաքական տեսակետներին՝ սևեռվելով բացառապես կրթական օրակարգի վրա: Այսօր շատ հետևողական էիք հարցազրույցի հարցում և երկու բառ ասեմ, քանի որ այլընտրանք չունեմ այս պարագայում:

Այլընտրանքային դեգերումները պետք է մի օր ավարտվեին, և ակնհայտ է, որ դիլեման՝ այս կամ այն կողմ, պետք է լուծում ստանար: Վանաձորում ԲՀԿ երկրորդ դեմքի շուրթերով հնչեց ԲՀԿ դիրքորոշումը՝ Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ ավելի պարզ և դասական դարձավ: Մնում է հուսալ, որ մեր քաղաքական գործընկերները հետևողական կլինեն իրենց նոր քաղաքական կեցվածքի մեջ և, օրինակ, Ազգային ժողովի առաջիկա նիստին կհայտարարեն իրենց ընդդիմադիր լինելու մասին:

Միաժամանակ պետք է նաև ասեմ, որ շատ են անձնական վիրավորանքները: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն, որպես Եռյակի հիմնական շարժիչ ուժ, պարտավոր է իր և իր քույր կուսակցությունների հռետորների նկատմամբ ավելի ուշադիր լինել, որովհետև անձնական վիրավորանքների լեզվով քաղաքական պայքար մղելը կտրուկ իջեցնում է քաղաքական մշակույթի մակարդակը Հայաստանում, էլ չասեմ, որ իր արդյունավետության տեսանկյունից խիստ կասկածելի է, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հետ նման լեզվով խոսելը քաղաքական մազոխիզմ է:

Հոկտեմբերի 10-ին ի՞նչ ակնկալիքներ կան: Մենք տեսնում ենք, որ մարդաշատ են նրանց հանրահավաքները:

– Ես առանձնապես չեմ հետևել հանրահավաքներին հավաքված մարդկանց քանակին, բայց դա ՀՀ քաղաքացիների իրավունքն է, այդ թվում՝ հանրահավաքների տեսքով արտահայտել իրենց քաղաքական տեսակետները, և այստեղ որևէ պարսավելի գործընթաց չկա: Մարդիկ ըմբոշխնում են իրենց քաղաքական ազատությունը, և սա ժողովրդավար լինելու հիմնական արդյունքներից մեկն է:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դրան հետևող իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ հանրային արձագանքը՝ լինի տեղեկատվական դաշտում, նույն սոցիալական ցանցերում, հանրահավաքների ժամանակ ելույթների նկատմամբ մեկնաբանությունը, մեղմ ասած, շատ զուսպ է և երբեմն տարակուսած ու թերահավատ: Կարծում եմ, որ դա լավագույն պատասխանն է:

Ի՞նչ եք կարծում՝ մարդը կամ այն ուժի ղեկավարը, որին է պատկանում քաղաքին ամենամոտ գտնվող խաղատունը, որի գործերը միշտ հաջող են գնացել և այսօր էլ՝ այս իշխանության օրոք ևս շատ հաջող են, կարո՞ղ է դնել իշխանափոխության պահանջ՝ նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանին:

– Ես զերծ եմ մնում այս պահին մեկնաբանել ԲՀԿ ղեկավարի հետ կապված որևէ հարց, որովհետև քանի որ իրենք դարձել են կամ դառնում են ընդդիմադիր, ապա ապագայում ես կունենամ այդ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում