Չնայած այն հանգամանքին, որ հայկական միակ ավիափոխադրող Air Armenia-ն փակման եզրին է, և ինչպես արդեն «Առաջին լրատվականը» տեղեկացրել է, այսօր չեղյալ է հայտարարել 4 չվերթ, ՀՀ կառավարությունը չի քննարկում ավիաընկերությանն օգնելու հարցը: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ բաց երկնքի քաղաքականությունը ամենաճիշտ ռազմավարությունն էր, որ անցյալ տարի ընտրեց ՀՀ կառավարությունը, և որով ավիափոխադրողները հավասար պայմաններում են աշխատում:
Հիշեցենք, որ Air Armenia-ն պատկանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին:
Դիտեք «Առաջին լրատվականի» զրույցը էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի հետ։