Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Հարթակում կանգնած ուժերին չի աջակցի ո’չ Ռուսաստանը, ո’չ հասարակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

-Պարոն Իգիթյան, հոկտեմբերի 10-ին մենք 2 միջոցառում ենք սպասում, մեկն՝ Ազատության հրապարակում, մյուսը՝ Մինսկում: Մի շարք փորձագետներ նույն օրը նշանակված այս երկու միջոցառումների միջև կապ են տեսնում: Շրջանառվող տեսակետներից մեկի համաձայն՝ այս հանրահավաքը համաձայնեցված է Մոսկվայի հետ, որպես մահակ հայաստանյան իշխանությունների գլխին, որպեսզի նրանք չկարողանան հրաժարվել եվրասիական ինտեգրացիայից: Մյուս տեսակետի համաձայն՝ սա հայաստանյան իշխանությունների հետ է համաձայնեցված, որպեսզի նրանք հրաժարվելու համար ունենան արդարացում՝ հայաստանյան Մայդանի պատրանք: Դուք տեսնո՞ւմ եք այս երկու միջոցառումների միջև կապ:

-Երկրորդից սկսեմ՝ չէ՞ որ այս հանրահավաքներն ուղղված չեն Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի դեմ, և այնտեղ առնվազն երկու կուսակցություն կողմ է արտահայտվել և սպասում է հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը կդառնա ՄՄ-ի և հետագայում նաև ԵՏՄ-ի անդամ, այսինքն՝ ըմբոստության մասին խոսք անգամ չկա: Եթե վաղն անհրաժեշտ լինի հասարակությանը ոգևորությամբ տանել դեպի Եվրասիական տնտեսական միություն, ապա կուսակցություններն իրենց դերը կխաղան:

Ինչո՞ւ նույն օրը, ես չգիտեմ: Ինձ համար կա ոչ թե երկու հոկտեմբերի 10, որպես իրադարձություն, այլ մեկ՝ Սերժ Սարգսյանի պահվածքը Մինսկում, ի՞նչ ձևով է ստորագրելու այդ համաձայնագիրը, արդյո՞ք կկարողանա գոնե արժանապատիվ կերպով Հայաստանը ներկայացնելով ստորագրի այդ համաձայնագիրը, բարձրացնի ԼՂ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետ չդնելու Հայաստանի դիրքորոշումը, որը հնարավոր չէ փոխել, որքան էլ որ գրգռված Ալիևը նամակներ հղի Լուկաշենկոյին և Նազարբաևին: Սա է կարևոր: Հաջորդ կարևոր հարցը՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է կարողանա փոխել իր մոդելը, որը համահունչ կլինի ՄՄ-ի հետ:

Ինչ վերաբերում է հանրահավաքին, ես որոշ քաղաքական գործիչների ելույթներից նկատել եմ, որ որևէ քաղաքական ծրագիր չկա, այսինքն՝ ժողովրդի ըմբոստություն կա, և ես զգում եմ 80%-ով, 70-90%-ով, նույնիսկ իշխանության մեջ գտնվող մարդիկ դժգոհ են, որ իրենց երեխաները վատ են ապրում, բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք կանգնած են բեմում, այն մարդիկ չեն, որոնց հետևից հասարակությունը գնա:

-Տեսակետ էլ կա՝ այս ուժերը Մոսկվային ավելի լավ ծառայություններ մատուցելու առաջարկ են անում այդ օրը հանրահավաք անցկացնելով:

-Ես տարբեր հայտարարություններից, հարցազրույցներից և հոդվածներից նկատում եմ, որ որոշ քաղաքական գործիչները փորձում են պրոռուսական հայտարարություններ անել և ցույց տալ Հայաստանի ուղին դեպի Ռուսաստան, որպես միակ հնարավոր ուղի: Երևի թե նրանք համարում են, որ Ռուսաստանն է այստեղ իշխանություն փոխում, և երևի նրանք հույսեր են կապում, որ եթե վաղը Ռուսաստանը որոշի փոխել իշխանությունը, հենց իրենցով կփոխի, բայց դա այդպես չէ, քանի որ, ըստ իս, Ռուսաստանը լրիվ գոհ է ՀՀ իշխանություններից, քանի որ այս իշխանությունները մինչ այս պահը որևէ կերպով Ռուսաստանին չեն ըմբոստացել, նույնիսկ ավել՝ Ռուսաստանը մեկ բան է խնդրում, նրանք երկուսն են տալիս, Ռուսաստանը 80 տոկոս է ցանկանում, նրանք 100 տոկոս են տալիս, Ռուսաստանը 5 տարով է ուզում, նրանք 43 տարով են տալիս և թող հույսերը չկապեն այս քաղաքական ընդդիմադիր ուժերը, որ պրոռուսական խոսելով՝ նրանց Ռուսաստանն այստեղ իշխանության կբերի: Ոչ Ռուսաստանն է իրենց աջակցելու, ոչ հասարակությունը:

-Մշտապես ռուսաստանյան և ռուսամետ փորձագետները, այդ թվում՝ Անդրանիկ Միհրանյանը, պնդում են, որ եվրասիական պրոյեկտներում ամեն ինչ որոշում է Վլադիմիր Պուտինը: Սա նշանակում է, որ եվրասիական պրոյեկտներին միջազգայնորեն ճանաչված սահմաններով միանալու Նազարբաևի պահանջը հնարավոր էր նույնիսկ անտեսել, սակայն այդպես չի լինելու կարծես, որը չի՞ նշանակում արդյոք, որ այդ մաքսակետի տեղակայման հարցը սկզբունքային է նաև Ռուսաստանի համար, եթե այդպես է, ապա Ռուսաստանի հետաքրքրությունը ո՞րն է այստեղ:

-Նազարբաևը, որպես վարող անձ, այդ հարցը ներկայացրեց, և համոզված եմ, որ դա համաձայնեցված էր թե Լուկաշենկոյի, թե Պուտինի հետ, քանի որ առնվազն այդ նամակը ստացել են երեք նախագահները, այսինքն՝ այս տեսանկյունից ես համարում եմ, որ սա համատեղ որոշում էր: Ռուսաստանը վաղուց այս տարածաշրջանում հատկապես ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական հարաբերություններում փորձում է պահել չեզոքություն, մի փոքր այս կողմ այն կողմ տանելով, եթե անհրաժեշտ է: Բոլոր դեպքերում Ռուսաստանին ձեռնտու է ունենալ այդպիսի չլուծված լարված հակամարտություն, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, որ օգտագործի այս երկու երկրների դեմ: Սրանով միշտ Հայաստանին ցույց տալ, որ Հայաստանն իրենն է մինչև վերջ, եթե մեկ բան այն չանի, կա ԼՂ-ն, ու նա կպատժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում