Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Հովիկ Աբրահամյանը կայծ է պատրաստել

Երեկ, ըստ էության, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջին օրերին մեծ աղմուկի պատճառ դարձած շրջանառության հարկի կիրառումից բողոքող առևտրականների և կառավարության միջև: Ըստ էության, համաձայն այդ  պայմանավորվածության, որոշում է կայացվել օրենքի կիրառումը հետաձգել մինչև 2018 թվականի փետրվարի 1: Սա շատ հետաքրքրական ժամկետ է: Եվ ահա թե ինչու:

«Շրջանառության հարկի մասին» օրենքն ընդունվեց հունիսին և ընդունվեց, այսպես ասած, բոլորի համար ընդունելի «վարչապետ օպերացիայի» շնչով: Այդ օրենքին ոչ միայն իշխանությունները, այլ նաև ոչ իշխանական ուժերը, մասնավորաբար ԲՀԿ-ն էր կողմ քվեարկում: Իսկ առևտրականներն էլ, չգիտես ինչու, ոչ մի բողոքի ձայն չբարձրացրին, ոչ մի հանրահավաք և ցույց չեղավ, ոչ իշխանական ուժերն էլ ոչ մի կերպ չփորձեցին գլխի գցել, թե ինչ վտանգավոր օրենք է ՓՄՁ-ների համար:

Եվ ահա, մոտենում է օրենքի կիրառման, և ուշադրություն դարձրեք՝ զուգահեռ նաև ոչ իշխանական ուժերի հայտարարած հանրահավաքային սեզոնի ժամկետը, և սկսվում են սոցիալական բողոքներ, դժգոհություններ, որոնք մի քանի օր շարունակվում են, մեծ աղմուկ են հանում և հոկտեմբերի 6-ին վարչապետի և այսպես ասած ցուցարարների պատվիրակության «տղայական», լրագրողների աչքից հեռու զրույցի ընթացքում ավարտվում են, ըստ էության, հետաձգելու մասին ընդհանուր հայտարարով՝ մինչև փետրվարի 1: Եվ այս ժամկետով հետաձգումը շատ հետաքրքրական է:

Ի՞նչ ամիս է Հայաստանում փետրվարը: Այո՛, փետրվարը ձմռան վերջին ամիսը լինելով` ըստ էության, քաղաքական գարնան նախաշեմն է հանդիսանում: Արդեն մի քանի տարի Հայաստանում քաղաքական սեզոնը մեկնարկում է փետրվարին և, որպես կանոն, մեկնարկում է հանրահավաքային եթե ոչ գործողություններով, ապա ազդագրերով:

Եվ ուրեմն` «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգում են մինչև փետրվար, երբ մեկնարկելու է քաղաքական գարունը, և ըստ էության կլինի հարմար խթանի կարիք: Իսկ սա իսկապես հարմար խթան է, ինչպես ցույց տվեցին վերջին օրերը: Խնդիրն այն է, որ թեժ աշունը, բնականաբար, պետք է ուղեկցվի ձմեռային դադարով` ելնելով Հայաստանում սեզոնային քաղաքականության պրակտիկայից: Ձմեռային դադարից հետո բոլորը, բնականաբար, լավ սառած կլինեն, և փետրվարից առաջ տաքացնելու, այսպես ասած, կայծի կարիք կլինի: Ըստ էության, Հովիկ Աբրահամյանն ու ցուցարարների պատվիրակությունը պայմանավորվել են հենց փետրվարյան կայծի մասին:

 

Լւսանկարը՝  Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում