Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ստորագրությամբ հաստատել է «Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության» մասին թուրք-ադրբեջանական պայմանագիրը:
Այդ պայմանագրով նախատեսվում է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցելու են միմյանց հետ, փոխօգնության են հասնելու իրենց անվտանգությանն սպառնացող ուղիղ վտանգների առաջացման պարագայում, արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակներում:
Հիշեցնենք, որ այդ պայմանագիրը կողմերը կնքել էին 2010 թվականի օգոստոսի 16-ին: Այս տարվա մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց դա, իսկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: