Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

ՀՀԿ-ի խաղամոլագարությունը

ՀՀԿ-ականները կարծում են, որ ոչիշխանական եռյակի հանրահավաքային ալիքը կմարի: Նման կարծիք ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Իսկ խմբակցության ղեկավարն էլ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ եթե պաշտոնների հարց առաջանա, եռյակը կքանդվի: Հանրապետականների հույսը ակնհայտ է՝ եռյակը կքանդվի, ալիքը կմարի:

Այս ընթացքում քանդվում և մարում է պետությունը, մարում է ժողովրդագրական պատկերն այս պետությունում, սակայն ՀՀԿ-ին սա չի հետաքրքրում: ՀՀԿ-ի համար դա վտանգ չէ: Ի՞նչ է եղել որ. թող պետությունն էլ քանդվի, ժողովրդագրական պատկերն էլ մարի: Ե՛վ բողոքողները քիչ կլինեն, և՛ քիչ կլինի նաև ամեն հարկի-անհարկի պատասխանատվությունը զանազան հարցերի համար, որոնք պայմանավորված են լինելու պետությամն գոյությամբ:

Կլինի գաղութ, և հարկ կլինի միայն պատասխանատվություն կրել գաղութում մետրոպոլիայի իշխանությունը հսկելու համար: Որևէ լուրջ քաղաքական պատասխանատվություն, կարևոր որոշումների անհրաժեշտություն չի լինի: Ո՞ւմ են դրանք պետք, գլխացավանքից բացի, ոչ մի բան չեն տալիս, պարբերաբար նյարդային լարում են առաջացնում, մեկ էլ կարող է Սերժ Սարգսյանը մտահոգ դեմքով գալ ու ինչ-որ տհաճ կամ լարված բան ասել, լարել բոլորին, սթրեսի ենթարկել: Իսկ այդ ամենն առողջությանը վնաս է, դրա համար էլ գաղութից լավ բան չկա՝ պետք է միայն նայել, որ հանկարծ կայսրության կենտրոնին բան ասող չլինի:

Պետությունն ու դեմոգրաֆիան թող քանդվեն ու մարեն, հոգ չէ: Հոգ է եռյակը, քառյակը կամ վեցյակը, նայած թե ում համար ինչպես: Հոգ է, որովհետև այստեղ իսկապես իշխանության կռիվ է, քանդվող պետության ռեսուրսների համար կռիվ է, նաև կռիվ է մետրոպոլիայի ռեսուրսների համար, որոնք պետք է տրվեն արդյունավետ «տեղապահին», որը ամենալավը կհսկի մետրոպոլիայի շահերը: Այնպես որ, այստեղ քանդվելը կամ մարելը գտնվում է ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում, հուզում է ՀՀԿ-ականներին, հետաքրքրում է նրանց: Այստեղ մի բան է, որը նրանց կյանքի որակի, անվտանգության և այլնի հետ կապ ունի, կապ ունի նրանց հետ:

Այն, ինչ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, պետություն, պետականություն, դա ՀՀԿ-ի, ՀՀԿ-ականների, նրանց կուսակցական առաջնորդների հետ ոչ մի կապ չունի: Կապ ունի այնքանով, որ միջոց է հարստանալու համար, այսինքն՝ մի գանձերի «կղզի», որը շարունակաբար դատարկում են: Եվ կան ուժեր, որոնք հավակնում են իրենք լինել առաջին դատարկողը, իրենք բաշխեն դատարկածը, իրենք լինեն բաշխման չափերը գլխավոր որոշող ուժը: Իսկ սա ՀՀԿ-ի համար իսկապես ռիսկ է, անգամ կյանքի ու մահվան հարց: Այլապես ՀՀԿ-ին, ՀՀԿ-ականներին, նրանց առաջնորդներին, խմբակցությունների ղեկավարներին, քարտուղարներին թե քարտուղարուհիներին չպետք է հետաքրքրեին քառյակի կամ եռյակի կամ հնգյակ-վեցյակի հանրահավաքները: Նրանց պետք է հետաքրքրեր պետության, հասարակությանը վիճակը, պետք է հետաքրքրեին այն խնդիրները, որոնք մարդկանց բերում են հանրահավաքի, որոնք հանում են մարդկանց բողոքի կամ ստիպում են արտագաղթել, որոնք չքավորության են մատնել Հայաստանի բնակչությանը, որոնք պետությունն են կանգնեցրել սնանկության եզրին: Մինչդեռ Հանրապետական կուսակցության թե՛ կուսակցական առաջնորդներին և թե՛ միջին ու ստորին շարքերին անհրաժեշտ է, որ ողջ ուշադրությունը կենտրոնանան հենց իրենց և այսպես ասած՝ ոչիշխանական ուժերի հարաբերությունների վրա, որ հասարակությունը խաղադրույքային ազարտով տարվի և տեսնի, թե վերջում ով է շահելու և ինչքան՝ մոռանալով, որ ինքը կորցնում է:

ՀՀԿ-ի իշխանությունը ոչ միայն հասարակությանը խաղամոլ է դարձնում բառի բուն իմաստով՝ ըստ էության մեծ թափ տալով խաղատներին, վիճակախաղերին և բուքմեյքերական գրասենյակներին, այլ նաև հասարակությանը խաղամոլ է դարձնում նաև հասարակական-քաղաքական կյանքի իմաստով՝ նրանց գցելով ազարտի մեջ և ստիպելով այդ կյանքին նայել հենց նույն խաղադրույքային պրիզմայով՝ ով ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում