Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը Վրաստանում սրտի վիրահատության է ենթարկվել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած՝ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում դատապարտված 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը երեկ Վրաստանում ենթարկվել է սրտի շտապ վիրահատության, ստենդավորում է իրականացվել, և այս պահին նա դեռ հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը փախուստի էր դիմել ինֆեկցիոն հիվանդանոցից և հատել հայ-վրացական սահմանը: Հայաստանի սահմանը հաջողությամբ հատել էր, բայց Վրաստանում ձերբակալվել էր, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և շատ արագ վիրահատության են ենթարկել:

Նշենք նաև, որ Գաբրիելյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում էր գտնվում այս տարվա մայիս ամսից՝ հակառակ այն բանի, որ երեք անգամ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել և երեք անգամ էլ ԱՆ-ն եզրակացություն էր տվել, որ նրա խափանման միջոցը պետք է փոխվի, քանի որ նրա առողջական խնդիրներն անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, նրա առողջական վիճակը չի ներում, որպեսզի մնա կալանքի տակ: Գաբրիելյանը տառապում է լյարդի ցերոզով, շաքարախտով, ինչպես նաև ունի սրտի հետ կապված պրոբլեմներ: Նրա հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» ցանկում: Սակայն այդպես էլ խափանման միջոցը փոփոխության չէր ենթարկվել:

lll

Գաբրիելյանի պաշտպանը մի քանի անգամ դիմել է գլխավոր դատախազին, բայց դիմումները մակագրվել են մեկ այլ վարչության, որտեղից էլ մերժել են փոփոխել խափանման միջոցը: Փաստաբանը նաև դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին փոխել Գաբրիելյանի խափանման միջոցը և թույլատրել նրան գնալ բուժման, սակայն կրկին հաջողության չի հասել:

«Սուրեն Գաբրիելյանը փախուստի է դիմել բացառապես առողջության հետ կապված հարցերից ելնելով: Եթե գլխավոր դատախազությունը պատշաճ օրենքը կիրառեր, ապա Գաբրիելյանը փախուստի չէր դիմի: Ես նաև ՀՔԾ դիմում եմ ներկայացրել՝ պահանջելով, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկեն վարչության պետին և դատախազ Հակոբյանին, քանի որ նրանց անգործության և պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում է, որ Գաբրիելյանը դիմել փախուստի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանը՝ Հակոբ Ճարոյանը: Նա այսօր կրկին դիմել է դատախազին, նկարագրել Գաբրիելյանի առողջական վիճակը և խնդրել փոխել նրա խափանման միջոցը և հանել հետախուզումը, որպեսզի նա գնա բուժվի և ներկայանա քննության: Պաշտպանը նաև նշել է, որ ինքը պատրաստ է երաշխավորել, որ Գաբրիելյանը կներկայանա քննության:

Դրան զուգահեռ, արդեն իսկ քննարկվում է Գաբրիելյանի արտահանձնման հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում