Գերմանական Bild պարբերականին մանրամասներ են հայտնի դարձել Սեբաստիան Ֆետելի՝ «Ֆերարի»-ի հետ կնքած պայմանագրից:
Այսպիսով՝ գերմանացի ավտոարշավորդն իտալական թիմի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը հնարավոր է երկարաձգել ևս 2 տարով: Տարեկան աշխատավարձը կազմելու է 25 մլն եվրո, որին կավելանան նաև տարատեսակ հավելավճարներ:
Ֆետելը «Ֆերարի»-ում փոխարինելու է Ֆերնանդո Ալոնսոյին: