Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Այն, որ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունը չեն քննարկում արտաքին քաղաքականությունը, դա մեզ խոցելի է դարձնում աշխարհում

«Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ:

Ոչ իշխանական ուժերը մեկնարկել են հանրահավաքների շարք: Մեկ տարի առաջ նրանցից մեկի՝ Ժառանգության «Բարև Երևան» դաշինքում ներկայացված էիք նաև Դուք: Այսօր նրանք մեկնարկել են հանրահավաքներ. ո՞րն է հանրահավաքների նրանց մոտիվացիան: Ձեզ համար պա՞րզ է նրանց պահանջը:

Նախ՝ խոսենք «Բարև Երևան» դաշինքի մասին: Այն արտակուսակցական էր, և ես մտել էի այդ դաշինքի մեջ ոչ թե ավագանու անդամ դառնալու համար, այլ ցույց տալու իմ համակրանքը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչ-որ առումով այն ժամանակ դա քաղաքացիական նախաձեռնություն էր: Այժմ ես որևէ առնչություն չունեմ կուսակցության հետ, և բնական է, որ դա կուսակցության խնդիրն է:

Ինչ վերաբերում է պահանջներին, ապա դրանք լիովին ըմբռնելի են: Դրանք մեր հասարակության պահանջներն են, որոնք տարիներ շարունակ ի կատար չեն ածվում, և այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ կառավարությունը սահմանափակվում է ինչ-որ թղթեր ներկայացնելով: Թղթեր առաջադրելով հնարավոր չէ երկիր առաջ տանել: Դուք գիտեք 12 կետերից կազմված պահանջների մասին, որոնցում ասվում էր, թե պահանջներով չեն խոսում իշխանության հետ, իշխանությանը պետք է խնդրել, աղաչել և այլն, և այլն: Եթե այն պահին սկսվեր այդ գործողությունը, միգուցե ավելի ճիշտ կլիներ, այդքան ժամանակ չէին կորցնի:

Սակայն պահանջներից մեկը՝ կառավարության, վարչապետի հրաժարականը, կատարվեց:

Դա եղել է մինչև 12 կետերի առաջքաշումը, բայց բան չի փոխվել: Գիտեք բոլոր դեպքերում պետք է հասկանանք, որ վարչապետի պաշտոնը Հայաստանում եթե Սահմանադրությամբ գործառույթներ ունի, ապա դա նախագահին կից մի պաշտոն է և ինքնուրույն դեր չի կարող ունենալ: Բնական է, եթե ինքնուրույն դեր խաղա, ապա ըստ Հայաստանի համակարգի՝ կամ վարչապետը պիտի հեռանա, կամ նախագահը: Նրանցից մեկը պետք է կատարի մյուսի գործառույթները: Ցավոք, այդ գործառույթները, որ ինչ-որ կերպ բաշխված են գործող Սահմանադրության մեջ, չեն կատարվել, որովհետև նախագահը փաստորեն ինքն է որոշում ամեն ինչը և հատուկ ընտրում է մի այնպիսի վարչապետի, որը թույլ ֆիգուր է, իրենից բան չի ներկայացնում: Ցավոք, երկրի մասին մտածելու և ինչ-որ նորմալ կառավարություն ստեղծելու փոխարեն՝  ամեն ինչ կենտրոնացվել է մեկ անձի շուրջը: Ես դեմ չեմ՝ եթե կարողանա այդ անձն աշխատել, թող աշխատի, սակայն նա ի վիճակի չէ դա անել:

Այնուամենայնիվ, մյուս կողմը՝ ոչ իշխանական ուժերը, չի դնում իշխանափոխության խնդիր, չի դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր: Եվ առհասարակ՝ ի՞նչ երաշխիք կա, եթե մյուս կողմում էլ, ինչպես տեսնում ենք, դարձյալ քրեական օլիգարխիան է առաջնորդում այդ ուժը:

Փոփոխություններ պետք է կատարվեն՝ անկախ նրանից, թե ով է այսօր հանդես գալիս: Բնական է, մենք դնում ենք պահանջ, և այդ պահանջին ինչ-որ կերպ արձագանքում են նաև կուսակցությունները: Պետք է ճիշտ հասկանանք, միգուցե դա էլ է մեզ մոտ խեղաթյուրված: Մենք պետք է հասկանանք՝ ինչ պահանջներ են դնում պետությունը, հասարակությունը, ժողովուրդը, իսկ կուսակցությունները պետք է դրանց արձագանքեն ճիշտ կամ սխալ ձևով: Այնպես չէ, որ կուսակցությունը ամեն ինչ ճիշտ է ընկալում: Կուսակցության դիրքորոշումների մեջ ևս կարող են սխալ էլեմենտներ լինել:

Ես ասում եմ, որ իշխանափոխության հրամայականը հասունացել է: Եթե իշխանությունը չունի վստահություն, ապա պետք է գործեն այլ մեխանիզմներով: Օրինակ՝ անցկացվեն արտահերթ ընտրություններ: Ոչ ոք չի ասում, որ պետք է գան տղայավարի մարդուն կաբինետից դուրս հանեն և մեկ ուրիշին նստեցնեն: Ոչ, ամեն ինչ պետք է լինի փուլերով: Նախ և առաջ պետք է դրվի արտահերթ ընտրությունների պահանջ:

Ձեր պահանջը, սակայն, չի հնչում:

Ես հանդես եմ գալիս որպես քաղաքացի, շատերի ձայնը պետք է լսվի, այլապես այդ կուսակցությունները հետ են ընկնելու: Փաստորեն՝ եթե նրանք առաջնորդում են ինչ-ինչ քաղաքական գործընթացներ, և եթե նրանք ղեկավարվեն իրենց ստեղծած օրակարգով, ապա հետ կմնան գործընթացներից, ասպարեզ կգա մեկ այլ: Այդ պահանջը, միգուցե ես սխալ եմ ասում, բայց իմ կարծիքով՝ հասունացել է, որը շատ հստակ պետք է տեղ գտնի նաև քաղաքական օրակարգում:

– Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է մեծ հանրահավաք: Հնարավոր է նաև, որ Հայաստանը վերջնականապես Եվրասիական տնտեսական միության անդամ դառնա: Ոչ իշխանական ուժերը անգամ արտաքին քաղաքականության փոփոխության շուրջ որևէ դիրքորոշում չարտահայտեցին: Այս հարցում կա՞ մտավախություն, որ մենք չունենք արևմտամետ ուժ:

Այս առումով ես ասել եմ, որ մեզ այնտեղ որևէ մեկը չի սպասում: Չեմ կարծում, որ ամսի 10-ին որևէ բան ստորագրվի՝ հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը: Դա լրիվ առանձին հարց է: Այն, որ ՀՀ-ում ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը քննարկման առարկա չեն դարձնում արտաքին քաղաքականությունը, դա խոցելի է դարձնում Հայաստանը արտաքին աշխարհում, որովհետև մենք տեսնում ենք դիվանագիտական բազմաթիվ սխալներ, և այս ամբողջը դառնում է մեկ մարդու մեկ օրվա որոշվելիք: Այսօր մենք տեսնում ենք, որ հասարակությունը մեկուսացած է, և այդ մարդը՝ ով էլ լինի, չի կարող այս բոլոր հարցերին ճիշտ պատասխան տալ՝ սխալը սխալի ետևից է շարունակվում: Պետությունն այլևս չի դիմանում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում