Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետը հայտարարել է, թե իրենք իրավունք ունեն ռմբակոծելու ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պարագայում պետք է առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով:
«Աբխազիան, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակում, կարող է այդ ամենին օրինակ լինել: Այնտեղ ռուսական կողմը պահպանում է միջազգային իրավունքի գրեթե բոլոր պահանջները»,- կարծիք հայտնեց ադրբեջանցի փորձագետը:
Մեր հարցին՝ չի՞ բացառվում, որ Ադրբեջանը ռմբակոծի հայկական ինքնաթիռները, Օրուջլուն պատասխանեց. «Կարծում եմ, ռմբակոծությունների, կրակոցների և պատերազմների ժամանակն անցել է»: