Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հին դաս` նոր դասաժամ

Ի վերջո, ինչպես՞ ենք մենք փակում 2012թ.-ը որպես հասարակություն, որպես պետություն, որպես մի հանրույթ, որը իր տեղն ունի համաշխարհային քարտեզի վրա և փորձում է նաև գտնել այդ քարտեզի վրա իր դերակատարությունը:

Ցավոք, 2012թ.-ի ավարտին մենք չունենք այդ հարցերի քիչ թե շատ լիարժեք պատասխաններ, չունենք դրական պատասխաններ: 2012թ.-ը այդ բոլոր առումներով կարելի է համարել անկումային տարի: Եվ այդ տեսանկյունից, տնտեսական անկումը, թերևս, ամենանվազ ցավալին և վտանգավորն է, որ արձանագրվում է պետության, հասարակության կյանքում:

Առավել մտահոգիչը հասարակական ակտիվության անկումն էր, որ արձանագրվեց 2012թ.-ին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց քաղաքական գործընթացների արդյունավետության անկման և տարվա ընթացքում ոչ միայն իմիտացիոն պրոցեսները չվերածվեցին քիչ թե շատ իրական միտումների, այլ աստիճանաբար նույնիսկ իմիտացիան պակասեց, և իրականությունը կարծես թե վերադարձավ լճացման փուլ: Չնայած առանձին իրավիճակային և երևութական առկայծումներին, 2012թ.-ի ընդհանուր ընթացքը հենց կարելի էր բնորոշել լճացմամբ:

Գուցե այն հեռու էր լճացման մասին դասական պատկերացումներից, գուցե ընդհանրապես որևէ աղերս չուներ այդ պատկերացումների հետ, բայց թերևս անվիճելի է, որ իրավիճակը, հասարակական տրամադրություններն ու հասարակական-քաղաքական մթնոլորտը բացարձակապես զուրկ էին օգտակար գործողության գործակցից և տարեվերջյան ամփոփումներում, ցավոք սրտի, ակնհայտ է դառնում, որ թե՛ ընդդիմադիր դաշտը, թե՛ իշխանական դաշտը չունեն հասարակությանը ներկայացնելու որևէ նշանակալից ձեռքբերում և կարծես թե նույնիսկ նշանակալից ձախողում էլ չունեն ներկայացնելու: Իսկ դա երևի թե լճացածության, նույնիսկ կարելի է ասել` ճահճանալու ակնհայտ վկայությունն է: Այս մասին շատ ենք խոսել տարվա ընթացքում, ու թերևս ավելի շատ խոսելը կարող է համարվել հասարակությանը ապատիայի ենթարկող հոռետեսություն: Բայց դրա նպատակն ամենևին չկա, առավել ևս, որ կարծես թե քաղաքական ուժերից ավելի, որևէ մեկը չի կարող ապատիայի, հուսահատության կամ խանդավառության և ոգևորության տարրեր հաղորդել հասարակությանը:

Խնդիրը պարզապես այն է, որ պետք է փաստել իրավիճակը, պետք է նկատել այն, ինչ գուցե գործընթացի անմիջական մասնակից սուբյեկտների համար այնքան էլ տեսանելի չէ, և նրանք այնքան էլ հստակ չեն պատկերացնում, թե իրենք ինչի մեջ են և հասարակությանն ուր են քշել: Առավել ևս, որ մասնակից սուբյեկտների այն մասը, որոնց ձեռքին է իշխանությունն ու որոնց ձեռքին են կառավարման լծակները, հենց դրան էլ սպասում են, որ համընդհանուր լճացման և ճահճացման մասին խոսվի հնարավորինս քիչ, ստեղծվի ակտիվ կյանքի, ակտիվ և դինամիկ պրոցեսների իմիտացիա, որոնք սակայն բացարձակապես զուրկ կլինեն օգտակար գործողության գործակցից և որևէ վտանգ կամ սպառնալիք չեն կարող լինել այդ ուժերի իշխանական դիրքերին:

Երբ չի փաստվում, որ չկա ճահիճ կամ լիճ, ապա բնական է, որ չի կարող դրվել ճահճից կամ լճից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը հնարավոր է փաստել միայն այն դեպքում, երբ որ արձանագրվում են ճահիճը կամ լիճը, կամ դրա սահմանները: Բանն այն է, որ դրանց առկայության և հստակության պայմաններում է, որ մշակվում է ելքի առավելագույն օպտիմալ տարբերակը: Որևէ մեկը չի կարող ճահճից դուրս գալ կամ լճից դուրս գալ, եթե չի հաշվարկել ափի հեռավորությունը, որպեսզի կարողանա առավելագույն արդյունավետությամբ բաշխել իր ուժային ռեսուրսները:

Այնպես որ, հուսահատության և ապատիայի հաղթահարման կամ կանխարգելման լավագույն միջոցը դրանք կամ դրանց տանող միտումները հստակ գիտակցելու և պատկերացնելու ունակությունն ու կարողությունն են: Հետևաբար հուսահատության կարիք ամենևին չկա, ու պետք չէ հոռետես լինել: Պետք չէ նաև մտածել, թե որևէ մեկը, այդ թվում մենք, իրականության փաստագրմանը նպաստելով` հոռետեսություն ենք հաղորդում հասարակությանն իր իրավունքների համար պայքարի գործում: Ամենևին:

Հասարակությանն ընդհանրապես որևէ մեկը չի կարող հոռետեսություն հաղորդել, քանի որ հասարակությունը լիովին ինքնաբավ օրգանիզմ է: Այն չի տրվում արտաքին ազդեցությունների, ինչքան էլ որ դա կարող է անհավանական թվալ PR տեխնոլոգների համար, և ինչքան էլ նրանք այդ պնդումը կհամարեն միամիտ: Հասարակությանն իսկապես անհնար է շուռ տալ ուզած ուղղությամբ ու քշել: Որևէ տեխնոլոգիա անզոր է այդ գործում: Զորեղը միայն գործն է: Եթե հասարակությունը տեսնում է գործ, տեսնում է գործնականություն, ապա անմիջապես արձագանքում է և սատար կանգնում, կերպարանափոխվելով ակնթարթում:

Դրա լավագույն վկայությունը 2007-2008թթ.-ի անցման շրջանն էր, երբ խորհրդարանի ընտրությանը բացարձակապես անտարբեր հասարակությունը անմիջապես, հաշված շաբաթների ընթացքում վերափոխվեց և կազմեց համաժողովրդական շարժման բավական զգալի ռեսուրս: Գործից և գործնականությունից ավելի, որևէ այլ տեխնոլոգիա ի զորու չէ ազդել հանրային օրգանիզմի վրա, որը թերևս ամենալիարժեք օրգանիզմներից մեկն է և ունի ներքին հավասարակշռման և բալանսավորման բավական կայուն ու հուսալի մեխանիզմներ: Քաղաքական ուժերի խնդիրը պարզապես այդ մեխանիզմները գործի դնելն է: 2012թ.-ի ընթացքում այդ բանը տեղի չունեցավ: Պետք է հուսալ, որ դա տեղի կունենա 2012թ.-ի ընթացքում: Համենայնդեպս, հայ հասարակությունը ցույց է տվել իրավիճակների հանդեպ իր համարժեքությունը: Իսկ ահա քաղաքական ուժերը Հայաստանում ոչ միշտ են ցույց տվել հասարակությանը համարժեք լինելու կարողությունը: Թերևս դա կարող է լինել 2012թ.-ի քաղաքական գլխավոր դասերից մեկը, իսկ անցնող տարին` հին դասի նոր դասաժամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում