Hyetert-ի (Հայ թերթ) հաղորդմամբ, վաղը երեկոյան Ստամբուլ է ժամանելու Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչիյանը:
Վերջինս մարտի 30-ին մասնակցելու է Յեշիլքյոյի պատարագին, մարտի 31-ին՝ Գեդիքփաշայի, իսկ ապրիլի 1-ին Ուսքյուդարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին: Առայժմ չի նշվում, թե կիրակի օրը նա որ եկեղեցի կայցելի:
Ընդհանուր առմամբ, Բեքչիյան սրբազանը Թուրքիայում մնալու է 12 օր:
Հիշեցնենք, որ Բեքչիյանի մայրը ծնունդով Անկարայից է, իսկ հայրը` Քայսերիից: Սրբազանի խոսքերով, Թուրքիայում ապրում են 500.000 ծպտված հայեր: