Աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կնկարահանվի «Boom-Boom» հոլովակի գլխավոր դերում, որով երգչուհի Էմմին հանդես կգա «Եվրատեսիլ-2011»-ում,- այդ մասին հաղորդում է eurovision.org.ru կայքը:
Էմմին հրաժարվել է բացահայտել տեսահոլովակի մանրամասները` նշելով միայն, որ այն նկարահանվում է Հայաստանում ու Գերմանիայում և մեկ շաբաթվա ընթացքում ավարտված կլինի:
Երգչուհին հայտնել է նաև, որ մոտ ժամանակներս կսկսի շրջագայել եվրոպական երկրներով` երգը ներկայացնելու նպատակով, իսկ «Եվրատեսիլ»-ում իր ելույթը կնվիրի հոր` քանդակագործ Դավիթ Բեջանայնի հիշատակին, որը մահացել է փետրվարին: