Բելգիայում Ծննդյան տոների ճաշացուցակը ավելի բազմազան է, քան ամանորյան։
Ծննդյան տոների ավանդական կերակուր են համարվում օմարով ապուրը, շագանակով համեմված հնդկահավը, տապակած խոզը, արյունից երշիկը, ինչպես նաև թխված խնձորներն ու տոնական տորթ «Կոճղը»։
Բելգիացիները Ծննդյան տոներին առանձնակի ուշադրություն են հատկացնում իրենց երեխաներին։ Արևմտյան Եվրոպայում Ծննդյան տոները համարվում են ընտանեկան տոն, ուստի ավելի շատ այն նշում են ընտանեկան միջավայրում։
Ըստ վիճակագրական տվյալների՝ տոնական նվերների մեծ մասը նվիրում են երեխաներին։









































