Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Կրակում են` մեկը շատ մյուսը` քիչ. չկա քաղաքական կամք և վստահություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար, ադրբեջանցի փորձագետ Արաստուն Օրուջլուն:


– Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը: Ձեր գնահատմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունները հնարավորություն և բավականին քաղաքական կամք ունե՞ն լուծելու այս խնդիրը:


– Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված միակ հաջողությունն այն է, որ հաշտությունը պահպանվել է, այլ առաջընթաց ես չեմ տեսնում: Եվ դրա պատճառը, այո, երկու կողմերի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն է, իսկ այդ կամքը նրանց մոտ բացակայում է իշխանության բոլոր ճյուղերում ոչ լեգիտիմ լինելու պատճառով:


– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մարտի 23-24-ը Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման ամփոփումը, որի մեջ նշվում է, որ 2010թ. ՄԽ-ը հոկտեմբերի 7-12-ը դաշտային առաքելություն է անցկացրել «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում»` գնահատելու համար տեղում տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական և այլ հարցերով: Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է օբյեկտիվ այդ զեկույցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման առաքելություն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում չի իրականացվել:


– Կարծում եմ` զեկույցը հավասարակշռված է, բայց, իհարկե, ամբողջությամբ չի արտացոլում օկուպացված տարածքներում առկա իրական վիճակը: Առաջին անգամ այդ զեկույցում խոստովանում են, որ Ադրբեջանին պատկանող բնակելի բոլոր տարածքները, որտեղից ադրբեջանցիները տեղահանվել են, վերածվել են ավերակների: Պատմական և մշակութային կողթողների պահպանության հարցն է նաև դրվում, ինչպես նաև գերեզմանների: Կարծում եմ` այդ ամենը մեկնաբանելն ավելորդ է: Զեկույցում նաև խոսվում է Քելբաջարի և Լաչինի 14 հազար բնակչության առկայության մասին և այնտեղ ապրողների անձը պարզելու հարցն է դրվում: Կարելի է կռահել, որ խոսքը ադրբեջանական բնակչության մասին չէ:


– Պարոն Օրուջլու, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցը տարածաշրջան և նրանց այն հայտարարությունը, թե եկել է վճռական քայլեր կատարելու ժամանակը: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ունեն համանախագահները վճռական քայլեր ասելով:


– Կարծում եմ` վճռական քայլեր կատարելու ժամանակը դեռևս չի եկել: Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները օգտագործում են ղարաբաղյան հակամարտությունը որպես ներքին և արտաքին քաղաքականության միակ գործիք, իսկ հակամարտության կոմպրոմիսային որոշման հանգելու համար նրանց վրա գործադրված ճնշումները կարող են հանգեցնել անկանխատեսելի արդյունքների: Այդ իսկ պատճառով վճռական գործողությունները կարող են իրականացվել միայն երկու երկրում էլ հասարակության լայն շերտերի մանդատն ունեցող իշխանությունների հաստատման դեպքում:


– Վիեննայում ՄԽ համանախագահները հայտարարել են, որ առաջիկայում մտադրություն ունեն կրկին այցելելու տարածաշրջան, որպեսզի շարունակեն քննարկումը խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ` հիմնվելով մարտի 5-ին Սոչիում արձանագրված դրական առաջընթացի վրա: Համանախագահները մտադիր են կողմերի հետ մշակել հստակ մեթոդներ հետաքննելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես Սոչիի հանդիպումից հետո շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպք տեղի ունեցավ և զինծառայողներ մահացան` համանախագահները հնարավորություն ունե՞ն իրականացնելու իրենց մտադրությունները:


– Կարծում եմ` ոչ: Շփման գիծը ձգվում է հարյուրավոր կիլոմետրերով և վերահսկել այն կարող է միայն Բաքվի և Երևանի քաղաքական կամքը: Իսկ շփման գծում արձանագրվող հրադադարի խախտման դեպքերի հետաքննությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կներկայացվեն կոնկրետ փաստեր և ապացույցներ հետագայում նրանց վրա ազդելու համար: Սոչիի հանդիպման միակ դրական արդյունքը կարելի է համարել կողմերի հռետորիկայի որոշակի մեղմացումը: Թե ինչքան դա կշարունակվի` դժվար է կանխատեսել:


– ԵԱՀԿ-ն անընդհատ կողմերին կոչ է անում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, բայց կողմերը կարծես այդ կոչերը չեն լսում: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հետ կքաշի դիպուկահարներին, եթե Ադրբեջանը ևս անի այդ քայլը: Ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս նման հայտարարություն չի անում և չի հետևում ԵԱՀԿ կոչերին:


– Ադրբեջանը ևս իր դիպուկահարներին հետ կքաշի այն բանից հետո, երբ այդ քայլն անի Հայաստանը: Նշեմ, որ վերջին ամսվա ընթացքում երեք ադրբեջանցիներ հենց դիպուկահարների զոհը դարձան: Հուսով եմ` գուշակում եք, թե որ կողմից են կրակել դիպուկահարները:


– Պարոն Օրուջլու, ի՞նչ է, ադրբեջանական կողմից չե՞ն կրակում:


– Կրակում են երկու կողմերն էլ և հերքում են երկու կողմերն էլ: Մեկը` շատ, մյուսը` քիչ, բայց կրակում են, ինչն էլ նշանակում է, որ չկա քաղաքական կամք և վստահություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում