Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ականապատ հարեւանություն

Վերջին շրջանում կարծես թե համաշխարհային քաղաքականության շրջանառու միջոց է դառնում «լրտեսական սկանդալ» հասկացությունը:
Վերջին շրջանում կարծես թե համաշխարհային քաղաքականության շրջանառու միջոց է դառնում «լրտեսական սկանդալ» հասկացությունը: Այն ընդուպ հասավ նաեւ Հայաստանի սահման: Հարեւան Վրաստանի մամուլը ողողված է Ռուսաստանի օգտին լրտեսող ցանցի բացահայտման մասին տեղեկություններով, որոնց մեջ գծագրվում են նաեւ հայկական հետքեր: Մասնավորապես, Վրաստանի ԶԼՄ-ները արդեն մի քանի օր է շրջանառում են լրտեսական խմբի բացահայտման տեղեկատվությունը եւ մասնավորեցնում երկու հայազգի անձանց անուններ, որոնք, իհարկե, Վրաստանի քաղաքացի են: Սակայն սա եւս բավական ուշագրավ եւ նուրբ ակնարկ է՝ ուղղված հայերին: Պետք չէ իհարկե կարծել, թե Վրաստանը այսպիսով ինչ որ լուրջ քաղաքական դեմարշ է անում Հայաստանի հանդեպ: Ավելին, հայերին թերեւս հիշում են այնպես, ձեռքի հետ՝ փորձելով ստեղծված իրավիճակում դրական էֆֆեկտ ունենալ նաեւ հայկական ուղղությամբ: Իսկ ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը, եւ ո՞րն է հայկական ուղղության հնարավոր դրական էֆեկտը Վրաստանի իշխանության համար: Նախ, ակնհայտ է, որ Վրաստանում իշխանությունը ռուսական հետքը բավական հաջող կիրառում է ներքաղաքական պահերին արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու համար: Ավելին, ռուսական հետքը նաեւ հաճախակի կիրառվում է պրոֆիլակտիկ նկատառումներով: Ամեն ինչ շատ նման է թուրքական ջրաղացի մասին այն դատողություններին, որ ի պատասխան քննադատության հնչեցնում է Հայաստանի իշխանությունը: Ահա, նույն տարբերակով Վրաստանում էլ հաճախակի կիրառվում է ռուսական ջրաղացի տարբերակը: Սակայն դա իհարկե վրացիների ներքին գործն է, Վրաստանի իշխանության եւ հասարակության գործը եւ իրենք պետք է որոշեն, թե ինչպես են այդ ամենին վերաբերում: Մեր գործը սկսվում է այնտեղ, որտեղ այդ իրողությանը խառնվում են հայկական անունները: Տվյալ դեպքում խառնվել են: Խոսքը Վրաստանի հայազգի քաղաքացիների մասին է, սակայն հենց այստեղ է, որ թաքնված է շան գլուխը: Բանն այն է, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հայաստանյան վերջին այցի ընթացքում այստեղ բավական սուր արձագանքներ եղան նրա որոշ արտահայտություններին եւ այցից հետո դեռ երկար ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում գործիչներ, որոնք իշխող Հանրապետական կուսակցությունից են, Վաշաձեին հաթաթա էին տալիս եւ հիշեցնում վիրահայության խնդիրները: Եվ ահա Վրաստանի իշխանությունը, ռուսական ջրաղացը գործի գցելով, նաեւ փորձում է հայկական քննադատությանը արձագանքել եւ ցույց է տալիս, թե ինչով է զբաղվում վիրահայությունը Վրաստանում: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Թբիլիսին, առայժմ միայն լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, այդուհանդերձ ներկայացնում է մի իրավիճակ, որի լույսի ներքո վիրահայությունը պատկերանում է մի հանրույթ, որը լրտեսներ է մատակարարում Ռուսաստանին: Դա իհարկե ամենեւին այդպես չէ: Վիրահայության մեջ կարող են լինել այդպիսիք, այդօրինակ տրամադրվածության եւ տրամադրության կրողներ, սակայն ընդհանուր վիրահայության մասով դա իհարկե աբսուրդ է: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը վիրահայությանը փորձ է անում ցույց տալ հենց այդ մասով, Հայաստանից հնչող քննադատություններին ի պատասխան ակնարկելով, որ իրականում ինքն է տուժողը վիրահայությունից, ոչ թե վիրահայությունը Վրաստանի իշխանության քաղաքականությունից: Սակայն սա իրավիճակի միայն մի կողմն է, քանի որ այդ ամենն ունի նաեւ հակառակ երես, որտեղ թերեւս առավել մի վտանգավոր իրավիճակ է: Խոսքը այն մասին է, որ հայ-վրացական տարածության վրա այդօրինակ իրադարձությունները բավական հմտորեն օգտագործվում է Ռուսաստանը՝ խնդիրը ներկայացնելով այն լույսի ներքո, որ իրականում Վրաստանը ոչ թե Հայաստանի համար հարեւան, այլ զրպարտիչ, վտանգավոր երկիր է, եւ հերիք չէ՝ անտանելի կյանքի է հասցրել վիրահայությանը, քանդման եզրին հասցրել Վրաստանի հայոց եկեղեցիները, այլ դեռ մի բան էլ վիրահայերին ձերբակալում է լրտեսության մեղադրանքներով: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պարբերաբար փորձել է Հայաստանը դարձնել իր հակավրացական քաղաքականության գործիքներից մեկը, ընդ որում բավական լուրջ գործիք, նկատի ունենալով Ջավախքի եւ վիրահայության լուրջ գործոնը Վրաստանում: Հայաստանի իշխանությունը հիմնականում կարողացել է գիտակցել գործիք դառնալու վտանգավորությունը եւ զերծ մնալ ռուսական խաղերին տրվելուց, սակայն խնդիրն այն է, որ Վրաստանի հանդեպ Հայաստանի քաղաքականությունը, եւ Հայաստանի հանդեպ Վրաստանի քաղաքականությունը հիմնականում կրելով արտաքին մակերեսում դեկլարատիվ, իսկ ներքուստ բավական կոնսպիրատիվ բնույթ, ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է ռուսների առիթները: Քննությունը կպարզի իհարկե, թե իրականում լրտեսական մեղադրանքները Վրաստանի հայազգի քաղաքացիների հանդեպ, որքանով են հիմնավոր եւ լուրջ, ու ընդհանրապես` պաշտոնական հայտարարությունը միայն կպարզի իրավիճակը լրտեսական այդ սկանդալի վերաբերյալ: Բայց ակնհայտ է դառնում եւս մեկ անգամ, որ Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերության մեջ առկա է լուրջ չհասկացվածություն եւ անվստահություն, որը պարբերաբար, մեթոդիկ կերպով ճաքեր է տալիս: Ակնհայտ է, որ այն մարտավարությունը, որ որդեգրվել է հայ-վրացական հարաբերության հարցում` չաղմկել եւ հնարավորինս քիչ հրապարակայնացնել առկա խնդիրները կամ հարցերը, նման է դանդաղ գործող ականի, որը ամենեւին չի ապահովագրում իրավիճակը անհարկի լարումից: Ավելին, հայ-վրացական հարեւանությունը ավելի ու ավելի է հիշեցնում ականապատ դաշտում կուրորեն առաջ շարժվող մարդու, որը գնում է չիմանալով, թե որ քայլին ինչ կպայթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում