Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Սամվել Ալեքսանյանի շաքարը շարունակում է բարձրանալ

Այսօր շաքարավազի 1 պարկը 600 դրամով թանկացել է, ինչը նշանակում է, որ 1 կգ շաքարավազը թանկացել է 12 դրամով` չհաշված խանութի հավելագումարը, իսկ դա էլ նշանակում է, որ սպառողի համար շաքարավազն ավելի շատ է թանկացել։

Հարկ է նկատել, որ շաքարավազը Հայաստան է ներմուծում ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ նա նպատակ է դրել շաքարավազի 1 կգ-ի գինը հասցնել 850 դրամի։ Այսօր արդեն խանութներ կան, որտեղ շաքարավազի 1 կգ-ը վաճառվում է 400-450 դրամով։ «Սիթիի» ցանցում, սակայն, այն վաճառվում է 345 դրամով։ Պատճառն այն է, որ որպես գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետների ցանց` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այստեղ է ուսումնասիրություններ անցկացնում, հետևաբար Սամվել Ալեքսանյանը «Սիթիի» ցանցում շաքարավազը չի թանկացնում, որ խախտումներ չարձանագրվեն։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանի հետ այսօր մենք չկարողացանք կապվել, փոխարենը` զրուցեցինք հանձնաժողովի նախագահի օգնական Արտակ Շաբոյանի հետ, ով նշեց, որ կարող է տեղեկություն հաղորդել միայն հանձնաժողովի նախագահի հատուկ հանձնարարականի դեպքում։ Այսինքն` մեր ունեցած ինֆորմացիան, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` առաջարկելով սպասել, մինչև հաջողվի կապվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քարտուղարության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում