Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Պրոֆեսիոնալիզմը սուղ հատկություն է․ Ս․Սարգսյանի սայթաքումները Կորեայում, Պրահայում, Նյու Յորքում․․․ պատճառներ, հետևանքներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Օրերս ամերիկյան «International New York Times» պարբերականը հրապարակեց Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը «Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը» վերնագրով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այն հրապարակվել է որպես վճարովի գովազդ: Վերջերս ի հայտ եկավ Պրահայում հայ համայնքի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից մի հատվածի սղագրությունը, ինչը ևս սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց: Առհասարակ, ինչի վկայություն է այս բոլորը:

-International New York Times-ի հոդվածն, ընդհանրապես, միանշանակ բնույթի նյութ չէ: Նախ՝ այն տպագրվել է International NYT-ում, որը չեն կարդում ԱՄՆ-ում: Երկրորդ՝ վերնագրի բոլոր բառերը մեծատառերով էին՝ բացի՝ «ցեղասպանությունից»: Դա, անշուշտ, թերթի խմբագրակազմի վրիպակն է, սակայն վրիպակ, որը մեծ գաղտնիմաստ կարող է ստանալ: Երրորդ՝ եթե նյութի համար գումար է վճարվում, ապա թերթն, ըստ ամերիկյան օրենսդրության, պարտավոր է տպագրել հայտարարություն այն մասին, որ դա վճարովի նյութ է: Եվ նման պարագայում տրվում է «գովազդ» տիտղոսը: Եվ վերջինը. երբ որևէ երկրի նախագահ
հոդված է տպագրում կոմերցիոն հիմունքներով, և այն տպագրվում է «գովազդ» տիտղոսի ներքո, դա, արժևորելու փոխարեն, կարող է և, ցավոք, արժեզրկել հոդվածի բովանդակությունը:

Հիմա ամենակարևորը. վստահ եմ, որ այս ամենը նախագահը չի իմացել, և, ճիշտն ասած, պարտավոր էլ չէր իմանալ: Ինչ վերաբերում է հոդվածի տպագրման հարցերով զբաղվողներին՝ չեմ կարծում, թե Հայաստանում շատերն են այնքան քաջածանոթ արևմտյան մամուլին, որ իմանան վճարովի նյութերի տպագրման ընթացակարգը: Իր հերթին՝ վստահ եմ, որ թերթի խմբագրությունը չի տեղեկացրել պատվիրատուին, որ «գովազդ» տիտղոսն է դրվելու: Եթե տեղեկացնեին՝ պատվիրատուին հիմք կտային պատվերը հետ կանչելու, իսկ դա հսկայական ֆինանսական միջոցից զրկվել է նշանակում: Եվ հետո՝ Արևմուտքում մամուլի հետ կապ ունեցած յուրաքանչյուր արևմտյան մասնագետ գիտի, որ եթե կանխիկ գումար է վճարվում հաշվեհամարին՝ «գովազդ» տիտղոսն անպայման է: Այնուամենայնիվ, երբ գործ ունես օտարերկրյա պատվիրատուի հետ, պարտավոր ես էթիկայի չգրված նորմերին հետևել, թեև, իրավական առումով, դա ամենևին էլ պարտադիր չէ: Հետևաբար, այս հարցում ես հակված եմ հիմնական մեղավորությունը տեսնել New York Times-ի դաշտում:

Այդ բոլոր ձախորդ հանգամանքների համընկնումն էլ հենց ստեղծել է մի իրադրություն, որը, թերևս, նախագահին, անհարմար վիճակի մեջ է դրել: Որպես Հայաստանը ներկայացնող պետության ղեկավարի հետ կապված անհարմար հանգամանք՝ այս հարցում չարախնդալը անտեղի եմ համարում:

-Եթե Սերժ Սարգսյանի հոդվածը գովազդի տակ է հրապարակվում, սա ի՞նչ պրակտիկա է: Մենք տեսել ենք՝ դեռ 2008-ին ամերիկյան մամուլում Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի հեղինակած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված պատասխան հոդվածը: Այն ժամանակ դա անհամեմատ պրոֆեսիոնալ էր կազմակերպվում:

-Արթուր Բաղդասարյանը, եթե հնարավորություն ունենար ինդոնեզական մամուլով պատասխանելու, ապա դա էլ կաներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նախագահի կարգավիճակը թույլ տալիս է տարբեր պլատֆորմներում տարբեր արձագանքներ հնչեցնել: Ինչ վերաբերում է որևէ երկրի առաջին դեմքի հոդվածն անվճար իր էջերում տպագրելուն՝ ապա, ո՛չ, դա այդպես չէ: Անշուշտ, եթե դու ԱՄՆ-ի, Բրիտանիայի կամ Ֆրանսիայի առաջնորդն ես՝ թերթերը կտպագրեն քո հոդվածը և կանեն դա առանց խնդրի, բայց եթե դու երրորդ աշխարհի մի փոքրիկ երկրի ղեկավար ես՝ ապա միջազգային հեղինակավոր թերթի խմբագիրը շատ հազվադեպ դեպքերում կարող է ընդհանրապես համաձայնել քեզանից նյութ ընդունել: Նյու Հեմփշիրի նահանգապետը New York Times-ի խմբագրի համար իր կարգավիճակով շատ ավելի բարձր և կարևոր է, քան Հայաստանի և հարյուրավոր նման կարգի այլ պետությունների ղեկավարները։ Ամերիկացիները և հատկապես նյույորքցիները մի փոքր այլ հայացքով են նայում «քաղաք պետությունների» ղեկավարներին, քան այդ պետությունների քաղաքացիները: Դա ցավալի է, սակայն փաստ է:

-Ինչպե՞ս առհասարակ պետք է կազմակերպել նախագահի՝ մամուլի հետ կապերը: Օրինակ՝ ամանորյա կարճատև հանգստի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկնեց Կորեայի առողջապահական հանգստյան տուն և ցողունային բջիջների թերապիա ստացավ: Երկրի նախագահի առողջության, բուժման վերաբերյալ տեղեկությունների սպրդումն ու հանրայնացումը նորմա՞լ պրակտիկա է, ի վերջո, սա Սերժ Սարգսյան անձի հարց չէ, այլ Հայաստանի հեղինակության:

-Նախագահն իր աշխատակազմում հաստիքներ ունի, որոնք զբաղեցնում են մարդիկ, որոնց աշխատանքն է այդ ամենը կարգավորելը: Գիտեմ, որ համապատասխան վարչությունը պրոֆեսիոնալ է աշխատում: Թե ինչ պետք է անեն կամ չանեն մամուլի համար պատասխանատու այս կամ այն պաշտոնյա անհատները՝ նախագահի և նրանց խնդիրն է: Աշխատում են նրանք՝ պատասխանատվություն կրում է նախագահը: Այդտեղ հասարակությունը քիչ անելիք կամ ասելիք ունի: Հիմա՝ Կորեայի մասին: Եթե ես լինեի նախագահի անձնական բժիշկը կամ առողջապահության գծով խորհրդականը՝ ընդհանրապես թույլ չէի տա երկրի ղեկավարին անցնելու մի պրոցեդուրա, որը խիստ կասկածելի է, պոտենցիալ վտանգավոր, և որին դիմում են բազում մեծահարուստներ, սակայն մեծահարուստներ երրորդ աշխարհի երկրներից: Ցողունային բժշկությունը դեռևս ցողունային վիճակում է և Արևմուտքում համարվում է խիստ էքսպերիմենտալ: Դրանից հեռու են իրենց պահում բոլոր ծանրակշիռ գործիչներն ու գործարարները: Որքան ինձ հայտնի է՝ այն մոդայիկ է Ռուսաստանում, սակայն Ռուսաստանում կրթական ցենզը մեծահարուստների շրջանում այնքան էլ բարձր չէ, իսկ գովազդն աշխատում է ոչ թե Արևմուտքին հետևելու, այլ կապկելու հիմունքներով: Եվ ցողունային բուժման հարցում վստահ եմ, որ մեր որոշ ռուսահայ մեծահարուստ բարեկամներ իրենց համապատասխան խորհուրդն են տվել Հայաստանի նախագահին:

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա դա նախ կորեական կլինիկայի խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքն է: Անհնար է որևէ զարգացած երկրում նման երևույթ պատկերացնել. մասնավոր այցի ընթացքում այցելու նախագահը ոտքերն առաջ պարզած նստած է կաշվե բազկաթոռին, իսկ շուրջը օլիգարխներ են և սպիտակ խալաթով ժպտացող կորեացի ենթադրաբար բժիշկներ: Դա կլինիկայի բժշկական էթիկայի մակարդակի մասին է խոսում, որ դարձյալ կասկածներ է հարուցում իրենց տրամադրած բժշկական ծառայությունների մասով: Իր հերթին՝ բացթողում է այն հանգամանքը, որ Հայաստանի կողմից չեն զգուշացրել և արգելել անձնակազմին լուսանկարներ անել, ինչպես նաև՝ կոնֆիդենցիալության պայմանագիր ստորագրել մինչ այցելուի ժամանելը: Ինչ վերաբերում է կառավարվող ինֆորմացիոն արտահոսք կազմակերպելուն՝ եթե մամուլը կարող է հայթայթել այդ տեղեկատվությունը, ապա կարող է և այն հրապարակել: Մամուլի կոչումն է հենց դա: Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմին, ապա այն չունի որևէ պարտավորություն մեկնաբանելու նախագահի առողջապահական այցը, եթե, իհարկե, պետական գումարներ չեն ծախսվել:

Մի խոսքով՝ պրոֆեսիոնալիզմը մի բան է, որը, ինչպես պարզվում է, սուղ հատկություն է ոչ միայն Հայաստանում, այլև Կորեայի նորաձև և կասկածելի կլինիկաներում: Իսկ ընդհանրապես պրոֆեսիոնալիզմը որակ է, որ մեծ դժվարությամբ է ձեռք բերվում և որին միայն քչերն են տիրապետում՝ լինի Հայաստանում, Կորեայում կամ անգամ զարգացած Արևմուտքում: Եվ այդտեղ է պետք փնտրել մեր ժամանակների գրեթե բոլոր խնդիրների ակունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում