Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ֆերնանդո Ալոնսոն հեռանալու է «Ֆերարի»-ից: Կողմերը խզելու են պայմանագիրը՝ չսպասելով ժամկետի ավարտին (2016թ.):
Ալոնսոն չի հավատում «Ֆերարի»-ի նոր նախագծի մրցունակությանն ու մի քանի առաջարկներ է ստացել այլ թիմերից:
Նշվում է, որ իսպանացի ավտոարշավորդին արդեն առաջարկ են արել «Մերսեդես»-ն ու «Մաքլարեն»-ը: «Մաքլարեն» տեղափոխության դեպքում Ալոնսոյի աշխատավարձը 1 մրցաշրջանի կտրվածքով կազմելու է 35 մլն եվրո: