Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Վովան հերները կանիծի»․ Ցույց ցրող Քյավառին կհանե՞ն համազգեստի միջից

Նախօրեին ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները մի քանի ժամ «Արթիկ» ՔԿՀ-ում հարցաքննել են դատապարտյալ Արթուր Այվազյանին՝ Մանախին: Պատճառը վերջերս՝ սեպտեմբերի 8-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու ժամանակ դատապարտյալի նկատմամբ կիրառված բռնությունն էր, որից հետո նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակից Գևորգ Սարգսյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատու, փոխգնդապետ Ա. Ղազարյանի դեմ, որոնցից առաջինը նրան բռնության է ենթարկել, երկրորդն էլ իմացել է այս մասին, բայց կոծկել է փաստը՝ խնդրելով չբողոքել, քանի որ «Վովան իրենց հերները կանիծի»։

Այս թեմայի մանրամասներին «Հրապարակն» արդեն իսկ անդրադարձել է: Բայց հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել, ինչպես արդեն նշեցինք, սեպտեմբերի 8-ին: Այդ օրը նույն դատարանում նաև Շանթ Հարությունյանի և ընկերների գործով է նիստ եղել, ուժեղացված հսկողություն՝ նաև այլ դատապարտյալների դատարան բերելու ընթացքում:

Այդ ժամանակ բավական տհաճ միջադեպեր են տեղի ունեցել դատապարտյալ Արթուր Այվազյանի և ուղեկցող ոստիկանների միջև: ՔԿՀ-ից դատարան տեղափոխելուց առաջ հերթապահ մասում Արթուր Այվազյանին այցելել է ոստիկանության մի աշխատակից և զննող սարքով ստուգել դատապարտյալի հագուստը։ Նրա հարցին՝ իր վրա պայթուցի՞կ են փնտրում, աշխատակիցը պատասխանել է, որ այդ օրը նաև Շանթի դատն է, ու իրեն հատուկ ուղարկել են, որ ստուգի դատարան տանելուց առաջ։ Իսկ դատապարտյալի հարցին, թե ինքն ո՞վ է, ներկայացել է որպես ցույց ցրող Քյավառ, ապա զարմացել, որ իրեն չեն ճանաչում։ Ու սկսել է հարցնել, թե Շանթին ճանաչո՞ւմ է, նրա հետ ընկերնե՞ր են, «կարող ա՞ փորձի բոմբ պայթեցնի» և նման կարգի այլ հարցեր: Ապա ցույց ցրող Քյավառը մեկ անգամ ևս արդեն ձեռքով ստուգել է դատապարտյալին ու անցել ավելի կոպիտ եղանակների: Մանախին ձեռնաշղթաներ են հագցրել, բայց այնպես են դրանք սեղմել դաստակին, այնքան են նեղացրել, որ վնասել են դատապարտյալի ձեռքերը: Միայն դատարանից մեկուսարան հասնելուց հետո է Մանախը սկսել բողոքել այդ վերաբերմունքի դեմ, բայց նա ներկայացել է որպես փոխգնդապետ Ա. Ղազարյան՝ Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատուներից, և խնդրել է Արթուր Այվազյանին դատարանում չխոսել այդ մասին, քանի որ «Վովան հերները կանիծի»:

Նույն միտքը երեկ դատապարտյալի հետ հարցաքննության ժամանակ հնչեցրել են նաև ներքին անվտանգության աշխատակիցները: Նրանք Մանախին երկար-բարակ բացատրել են, որ ոստիկանապետը ցանկանում է իրենց շարքերից մաքրել, հեռացնել այդպիսի ոստիկաններին, ինչպիսիք են ցույց ցրող Քյավառը և նրա նմանները: Հորդորել են մանրամասն ներկայացնել այդ օրը կատարվածը: Դատապարտյալն էլ պատմել է ամեն ինչ: Աշխատակիցները մանրամասն գրի են առել ցուցմունքը և հեռացել՝ չմոռանալով հիշեցնել ոստիկանապետի հայտնի թեզը, թե ցանկանում են ոստիկանի նոր համազգեստի մեջ տեսնել նոր, բարեփոխված ոստիկանի, և իրենք հետևողական կլինեն իրենց շարքերից հեռացնել բարեփոխվել չցանկացողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում