Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Վարչապետի պաշտոնում Արգամիչի առաջին խոշոր ձախողումը

Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների և կառավարության երկօրյա բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Կառավարությունն այդպես էլ անդրդվելի մնաց և ոչ իշխանականների որևէ առաջարկություն չընդունեց: Խոսքը վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկով կատարված վերջին փոփոխությանը, որը Հայաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մանր ձեռներեցների է փողոց հանել:

Հիշեցնենք, որ կառավարությունը թեև 3,5 տոկոսից 1 տոկոսի է իջեցրել շրջանառության հարկը, բայց փոքր ձեռներեցներին պարտադրել է փաստաթղթավորել իրենց շրջանառությունը: Փոքր ձեռներեցները, որոնք հիմնականում տոնավաճառներում և այլուր առևտուր կազմակերպող վաճառականներ են, դժգոհում են հարկային այդ նոր ռեժիմից՝ փաստաթղթավորումից, քանի որ չեն կարող իրենց վաճառած ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել հարկային մարմիններին: Նրանք պատճառաբանում են, որ խոշոր ներկրողները, ում մոտից իրենք ապրանք են գնում և շուկաներում վաճառում, իրենց փաստաթուղթ չեն տրամադրում: Իսկ կառավարությունը հարկային այդ նոր ռեժիմով կարծես թե ցանկանում է առևտրականների միջոցով խոշոր ներկրողին բերել հարկային դաշտ: Չէ՞ որ փոքր բիզնեսն է հանդիսանում խոշորի իրացման շուկան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ հարկային այդ նոր ռեժիմի դեպքում իրենց թիրախը ոչ թե փոքր ձեռներեցն է, այլ խոշոր բիզնեսն է: Այսինքն` մանրերին օգտագործելով՝ կառավարությունը փորձում է ստվերից հանել խոշոր բիզնեսին: Եվ ցանկանում է խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերել ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված կերպով:

Ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում խոշորին հարկման դաշտ բերել անմիջապես սահմանից, երբ մաքսազերծում է նրա ապրանքը: Եվ ինչո՞ւ այդ ապրանքն իրացնելիս խոշորին չի պահում ուշադրության կենտրոնում, որ փոքր ու միջին ձեռներեցներին է օգտագործում նրանց դեմ: Չէ՞ որ եթե խոշոր ներկրողները կարող են տասը-քսանը լինել, ապա նրանց ապրանքն իրացնող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները անհամեմատ ավելի շատ են: Եվ արդյոք ստվերը կրճատելու և բոլոր խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու գործում կառավարության համար բոլո՞րն են հավասար լինելու, թե՞ ոմանք ավելի հավասար են լինելու, իսկ մի քանիսն էլ շարունակելու են օգտվել իրենց արտոնյալ վիճակից:

Խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ այս հարցերին չի պատասխանել այդ գործընթացի հիմնական պատասխանատու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ղեկավարում է մեր երկրի ողջ ֆինանսները՝ թե՛ հարկային, թե՛ եկամուտների բաշխման ոլորտները:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ Գ. Խաչատրյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո ասաց, թե փոքր ու միջին ձեռներեցների նկատմամբ հարկային այդ նոր ռեժիմի ներդրումը նպատակ ունի բյուջե ներգրավել 10 միլիարդ դրամ: Հայտնի է, որ այս տարվա բյուջեն նախատեսվածից 7-8 մլրդ դրամով պակաս է հավաքագրվել: Իսկ Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ հետո գործարարներին հավաքել և հայտարարել էր, որ կրճատելու է ստվերային տնտեսությունը, և բոլորը պետք է աշխատեն հավասար խաղի կանոններով: Հավանաբար վարչապետը ցանկանում է իր այդ խոստումը կատարել, սակայն գործընթացը սկսել է թարս կետից՝ ոչ թե խոշորին է հարկային դաշտ բերում ու նրանց համար հավասար խաղի կանոններ ստեղծում, այլ նորից փոքր ու միջին բիզնեսին է թիրախ դարձրել:

Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Աբրահամյանը ամիսներ առաջ, երբ նախաձեռնում էր այդ օրենսդրական փոփոխությունը և փոքր բիզնեսի նկատմամբ հարկային նոր ռեժիմի ներդրումը, Սերժ Սարգսյանին հավատացրել է, որ ինքը կկարողանա այդ գործընթացը սահուն կերպով ավարտին հասցնել, ու գործարար միջավայրում նման դժգոհություններ չեն առաջանա: Բայց ահա ամեն ինչ հակառակը ստացվեց՝ փոքր ձեռներեցները ոտքի ելան: Միգուցե նրանց դրդում են խոշոր ներկրողները, նրանց պայքարին աջակցում են նաև ոչ իշխանական կուսակցությունները: Եվ վարչապետի պաշտոնում Հ. Աբրահամյանի նախաձեռնած առաջին տնտեսական «բարեփոխումը» բավականին մեծ ընդվզումների տեղիք է տվել, և միգուցե տապալվի, դառնա նրա առաջին անհաջող ու աղմկոտ նախաձեռնությունը: Ահա թե ինչու էր նա նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդքան նյարդայնացած ու նոր մարտի 1-ով էր սպառնում ոչ իշխանական պատգամավորներին:

Այստեղ կա մեկ այլ կարևոր խնդիր: Իհարկե՝ կառավարության համար: Հ. Աբրահամյանը վերջապես վարչապետ է դարձել, իսկ նրա հետևից անընդհատ բարձրաձայնվել է, որ չի կարողանա տնտեսությունը կառավարել, բյուջեն համալրել ու ընդհանրապես` կտապալվի այդ պաշտոնում: Եվ ահա Հ. Աբրահամյանը հակառակն ապացուցելու խնդիր ունի: Նա պետք է կարողանա բյուջեն համալրել նախատեսվածի չափով, պետք է կարողանա որոշակի տնտեսական աճ ցույց տալ, պետք է կարողանա ցույց տալ, որ ստվեր է կրճատել և այլն: Եվ դա արվում է փոքր ու միջին բիզնեսի հաշվին կամ նրանց միջոցով:

Նա խնդիր ունի ապացուցելու, որ ինքը ավելի լավ վարչապետ է, քան իր նախորդը՝ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնանկության և վարչապետի աթոռը ձեռք բերելու հարցում ինքը տարիներ շարունակ անողոք պայքար էր մղում: Ահա թե ինչու է կառավարությունն անդրդվելի, և փողոց դուրս եկած հազարավոր առևտրականների նկատմամբ՝ անզիջում: Ընդ որում` անզիջում է նաև այդ առևտրականների շահերը պաշտպանող ոչ իշխանական քառյակի ուժերի նկատմամբ: Այն ուժերի, ում գործուն աջակցությամբ ինքն, ի վերջո, ձեռք բերեց այդ պաշտոնը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում