«Հոկտեմբերի տասին Հայաստանի նախագահը մեկնում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք Մաքսային Միությանը»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: