Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի էմոցիոնալ մեսիջները

Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում, ըստ էության, մեղադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Մարտի 1, իշխանափոխություն, հեղափոխություն ուզելու մեջ և հայտարարել է, որ նման բան չի լինի:

Սա իսկապես անակնկալ հայտարարություն է, հատկապես ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ: Սակայն հետաքրքրական է, որ Աբրահամյանն իր հայտարարությունն ուղղելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանին` ըստ էության խոսել է անորոշ կերպով, այսինքն` օգտագործել է «ինչ եք ուզում դուք, նո՞ր մարտի 1, հեղափոխություն…» տարբերակը: Այսինքն` «դուք»:

Պետք է համաձայնել, որ չնայած պատասխանն ուղղված է եղել ԲՀԿ-ական պատգամավորի, բայց «դուք»-ը շատ անորոշ ձևակերպում է, և Աբրահամյանը շատ հանգիստ կարող է ասել, որ ամենևին ԲՀԿ-ին նկատի չի ունեցել նման հայտարարություն անելիս, այլ նկատի է ունեցել առանձին անհատների կամ խմբերի, կամ որոշների և այլն: Իշխանությունները նման դեպքում գտնում են հարցը լղոզելու տարբերակները: Սակայն ամեն դեպքում հայտարարությունը հետաքրքրական է` հատկապես այն իրավիճակի ֆոնին, որ խորհրդարանում դրսևորվել է ՀՀԿ խմբակցությունում առևտրականների բողոքի առիթ դարձած «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված: Եթե գեներալ Սեյրանն է համարձակվել հրապարակային ելույթներ ունենալ և կոչ անել քվեարկել ժողովրդի օգտին, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչքան խառն են եղել ՀՀԿ խմբակցությունում: Եվ այստեղ նկատելի է տրամադրությունների հակադրությունը:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը դեմ է օրենքը փոխելուն, քանի որ խնդիրներ կան հարկային հավաքագրումների հետ կապված, իսկ ահա ՀՀԿ խմբակցությունում մի շարք օդիոզ պատգամավորներ հանդես են գալիս ժողովրդի դժգոհությունն առաջացրած այդ օրենքից դժգոհությամբ և փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը հանել և թողնել կառավարության վրա: Դրա վկայությունը, օրինակ, լրագրողներին Թոխմախի Մհերի տված պատասխաններն էին:

Սա Հովիկ Աբրահամյանի տապալումն է ՀՀԿ-ում` այն դեպքում, երբ Աբրահամյանը հարցը տեղափոխել էր ԱԺ՝ հենց տապալումից խուսափելու համար: Սակայն, ինչպես երևում է, ՀՀԿ խմբակցությունում նա դիմադրության է հանդիպել, և շատ հավանական է, որ Մարտի 1-ի, հեղափոխության և այլնի թեմայով նրա ակնհայտորեն էմոցիոնալ ճառը հենց այդ դիմադրության արդյունքն էր, այսինքն` ՀՀԿ-ում ձախողման արդյունքը, ինչի համար էլ նա նման էմոցիոնալ կերպով հակադարձել էր ԲՀԿ-ական պատգամավորին` միգուցե ակնարկելով, որ պետք է թուլացնել ճնշումը, քանի որ ՀՀԿ-ում իր անհաջողության և դիրքերի թուլացման պայմաններում իշխանությունների վրա ճնշումն, ըստ էության, արդեն ոչ թե խնայում է Հովիկ Աբրահամյանին, այլ նրան է դնում ուղղակի հարվածի տակ:

Միևնույն ժամանակ հավանական է նաև, որ Աբրահամյանի նման գնահատականները հենց ՀՀԿ-ականներին էլ ուղղված էին, նրանց շրջանում, այսպես ասած, խուճապ առաջացնելու նպատակով, որ եթե Հովիկ Աբրահամյանին չեն աջակցում, ապա ի վերջո կարող են արժանանալ հեղափոխության և իշխանափոխության: Նորություն չէ, որ Հովիկ Աբրահամյանն իշխող համակարգում արդեն երկար ժամանակ դիրք ու կշիռ է ապահովում հենց այս դերակատարումն օգտագործելով, որ ինքն է հանդիսանում ԲՀԿ-ին զսպողը և եթե չլինի ինքը, ապա ԲՀԿ-ին արգելակող որևէ այլ գործոն չի լինի և ՀՀԿ-ին այդ դեպքում լավ հեռանկարներ չեն սպասում:

Բացառել պետք չէ նաև Հովիկ Աբրահամյանի էմոցիոնալ հայտարարության երրորդ ենթատեքստային շերտի առկայությունը` այն առումով, որ նա փորձում էր իր դժգոհությունը հայտնել ԲՀԿ-ում մի շերտի մասին, որը չի ենթարկվում Գագիկ Ծառուկյանին և սրում է իրավիճակը, արմատական և կոշտ դրսևորումներ ունենում: Այդ դեպքում Աբրահամյանի ակնարկն ուղղված է Գագիկ Ծառուկյանին, որ իրավիճակի հանդեպ վերահսկողության կորուստը կարող է բերել անցանկալի հետևանքների, և այդ դեպքում ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, պատասխանատվություն չի կրի Ծառուկյանի համար և չի լինի արդեն ԲՀԿ-ի ու իշխանությունների մեջտեղում, այլ կլինի միանշանակ իշխանական դաշտում և թող իր վրա հույս չդնեն:

Բոլոր դեպքերում, Աբրահամյանի էմոցիան իսկապես խոսուն է. և չի բացառվում, որ մեծ հաշվով նա ինքն էլ հատուկ չէր ընտրել որևէ մեսիջ և հասցեատեր, այլ ընդամենը առկա իրավիճակին չունենալով արդեն հաշվարկված որևէ արձագանք, ընդամենը արձագանքում էր ենթագիտակցորեն, էմոցիոնալ կերպով:

Անկասկած է, որ այդ ամենն արդեն կունենա կուլիսային շարունակություն առանձին հանդիպումների և հաղորդակցության տեսքով, իհարկե անկախ ամեն ինչից, որովհետև հնչած մեղադրանքները որոշակի, թե անորոշ հասցեատերով այնուհանդերձ բավական լուրջ էին իշխող համակարգի համար, հատկապես ոչ իշխանական ուժերի հանրահավաքային ալիքի պայմաններում, և անկասկած Հովիկ Աբրահամյանը ներիշխանական յուրային, թե օտար շերտերում հարկադրված կլինի բացատրություն տալ իր ելույթի համար և հստակեցնել մեղադրանքներն ու մեսիջները:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում