«Դա իրենց կուսակցության գործն է, իրենց որոշումն է, ես ոչ մի ասելիք կամ անելիք չունեմ այդ հարցում»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, անդրադառնալով ԲՀԿ պահվածքին, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հոկտեմբերի 10-ին արդյոք քաղաքական իրավիճակ կփոխվի՞, վարչապետը հարցրեց. «Ինչի՞, էսօր հոկտեմբերի տա՞սն է, թող տասը գա՝ կորոշենք»:
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հնարավորությանը, վարչապետը նշեց, որ հոկտեմբերի տասը մոտիկ է. «Մենք ակնկալիք ունենք, որ կստորագրվի, ես համոզված եմ»:
Իսկ թե «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ բարձրացված աղմուկին ինչ լուծում է տեսնում վարչապետը, այդ առնչությամբ նշեց, որ եթե կոնկրետ մարդկանց շահերից չի բխում, որ եթե մարդու շրջանառության հարկը 58 միլիոն 350-ի շեմից անցնում է, և դրա համար են մտահոգ, ուրեմն իրենք ճիշտ չեն, և որևէ երկրի նախադեպ չկա, որ շրջանառության չափը ավելի լինի, քան մեր երկրում: Եթե այլ խանգարող հանգամանքներ կա՝ քննարկենք, լուծենք»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: