Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ քննվում է Արսեն Տիրատուրյանի գործը:
36-ամյա Արսեն Տիրատուրյանը մեղադրվում է այն բանի համար, որ գտնվելով Իրանում, ապօրինի, առանց իրացման նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:
Պոլիէթիլենային տոպրակներում փաթեթավորված թմրամիջոցները Տիրատուրյանը պահել է իր հետանցքում և մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստան: Բայց նա բռնվել է, թմրամիջոցներն էլ հայտնաբերվել են:
Արսեն Տիրատուրյանը կալանքի տակ է: