Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Եթե ուզենայի, գլխից կխփեի. ԲՀԿ-ական պատգամավոր

Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2009 թ. հոկտեմբերին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում քաղաքացի Արթուր Զադոյանի վրա ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի արձակած կրակոցների կասեցված գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, ինչը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը: Զադոյանը, բարեբախտաբար, ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: Քրեական գործ էր հարուցվել, սական ավելի ուշ կասեցվել էր իբր մեղադրյալի՝ Արթուր Զադոյանի առողջական խնդիրների պատճառով: Սակայն գործի քննությունը մի քանի ամիս առաջ վերաբացվել է և ուղարկվել դատարան:

Դատարանում այսօր Կարո Կարապետյանը բավական մարտական էր տրամադրված: Նա մինչ նիստի սկսելը հայտարարեց, թե լավ է արել, որ կրակել է, հո չէր թողնի, որ իրեն սպանեին: «Եթե ես ուզենայի, գլխից կխփեի, բայց չեմ խփել, թողել եմ, որ «զակազչիկին» պարզեմ ով ա: Ես իրան հատուկ խփել եմ նրա համար, որ ինքը ինձի չխփի, որ քննություն լինի, որ արդարությունը պարզվի»,- հայտարարեց Կարո Կարապետյանը: Բացի այդ, նա նաև ասաց, որ ինքն է նամակով դիմել Սերժ Սարգսյանին գործը վերաբացելու խնդրանքով:

Մեր հարցին, թե ինչպես է պատահել, որ համ ինքը կրակել է, համ հայտնվեկ տուժողի կարգավիճակում, պատգամավորը բացատրեց. «Բա ինքն ա ինձ խփել: Ավտոմեքենայի մեջ 3 անգամ լոմով հարվածել ա գլխիս, արյունը գլխիցս չռում էր, 2.5 լիտր արյուն եմ կորցրել: Հետո ուզում էր զենքը հաներ, ինձ խփեր, վարորդս երկու անգամ օդ կրակեց: Երրորդ անգամ ասացի՝ դե, բոլ եղավ, պիտի սատկացնեմ: Կզվա, զենքը հանեցի ու կրակեցի: Բայց եթե ուզենայի սպանեի, գլխին կկրակեի, ոտքին չէի կրակի: Լավ կրակել էլ գիտեմ, պատերազմի էլ եմ մասնակցել, ամեն ինչ էլ գիտեմ: Բա դրանից հետո տուժող չճանաչվեի՞»,- զարմացավ նա:

Դատական նիստում, սակայն, առանձնապես քննություն չգնաց, մեղադրող կողմի փաստաբանը երկու միջնորդություն ներկայացրեց, որոնք խորհրդակցական սենյակում քննելուց հետո աշխատանքային օրն ավարտվեց:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում