Երևանի բնակչուհի 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը վերականգնել է Մանկավարժական համալսարանի դիպլոմը ու թեև պատրաստվում էր ընդունվել Հյուսիսային համալսարան, սակայն նրան ասել են, որ չնայած առանց քննությունների է ընդունելու պրոցեսը, այնուամենայնիվ, պետք է հազար ու մի փաստաթուղթ բերի: Վերջինս հիասթափվել է և պատրաստվում է զանգահարել Մոսկվա` ուսումը շարունակելու համար: Թեև ԿԳ նախարարին փորձել է խնդրով դիմել, սակայն նախարարը գործուղման է եղել:
Նա նշեց, որ ուզում է գնալ ԱԺ, որ պետք է իշխանությունը սիրի ժողովրդին: «Սերժ Սարգսյանը դեռ նախագահ չէր, ինձ գալիս, բարևում էր, բա ո՞ւր մնաց էդ բաները»,- ասաց նա:
80-ամյա Մագդալենա Նիկոլյանը համարում է, որ Գալուստ Սահակյանը, Շարմազանովը չպետք է լինեին ԱԺ-ում:
«Պետք է բոլոր մարդկանց սիրեն, սիրով գրկեն, սիրով, սիրով, սիրով…»,- նշեց տատիկը:
Ավելին՝ տեսանյութում: